482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ազարագրված տարածքներն ադրբեջանահայության սեփականությունն են և հանձնման ենթակա չեն
15:58
03 Հունիսի 2010

ԼՂՀ ազատագրված տարածքները ադրբեջանական հայության  սեփականությունն են, ենթակա չեն հանձնման և չեն կարող լինել սակարկության առարկա, ասվում է «Փախստականներ և միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունում։

Ըստ Հայաստանի միգրացիոն գործակալության տվյալների՝ 1988-1992թթ.-ին հանրապետություն ավելի քան 360 հազար հայ փախստական է ժամանել Ադրբեջանից, և շուրջ 140 հազար էթնիկ հայեր ներգաղթել են ԱՊՀ երկրներ։

«Վերջին շրջանում նկատելի աշխուժացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատրվակով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ միջազգային տարատեսակ կառույցների, առանձին պետությունների ու պաշտոնատար անձանց արված անհիմն ու կողմնակալ մոտեցումների և հայտարարությունների շրջանառումը»,- ասվում է հայտարարությունում։

Ցանցի կարծիքով՝ փորձ է արվում հայկական կողմերին պարտադրել այնպիսի լուծում, որը կհանգեցնի տարածքային կորուստների ԼՂՀ-ում ու կբխի բացառապես ադրբեջանցի ներքին տեղաշարժի ենթարկված անձանց ու փախստականների շահերից` շրջանցելով կես միլիոն ադրբեջանահայ փախստականների շահերը:

Միաժամանակ հայտարարությունում նշվում է, որ Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձևի` ազատագրված տարածքներից հայկական զինուժի անհապաղ դուրսբերմանը, այդ տարածքներ` ղարաբաղյան պատերազմի կամ դրա հետ կապված փախստականների և ներքին տեղաշարժի ենթարկված անձանց վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքների իրացման, անցումային շրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան Ղարաբաղի ազգաբնակչության հետ նրանց անվտանգ գոյակցության ապահոմանը վերաբերվող դրույթները, ՄԱԿ-ի փախստականների և ներքին տեղաշարժի ենթարկված անձանց հարցերով հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Վալտեր Կալինի Բաքվում արած կոչերն առ համաշխարհային հանրություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստիպելու Հայաստանին  ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները` ապահովելու համար ադրբեջանցի փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձն իրենց նախկին բնակության վայրեր, ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների մերժումը մի շարք միջազգային կառույցների ու տարբեր պետությունների կողմից վկայում են, որ վտանգված  են Հայաստանի եւ Արցախի շահերը, իսկ հայ փախստականների իրավունքներն անտեսված են եւ ոտնահարված:

«Մենք բազմիցս ենք հորդորել Հայաստանի և Արցախի իշխանություններին տեր կանգնել ադրբեջանահայության իրավունքներին, քանի որ, մեր համոզմամբ, հայ փախստականների հիմնախնդրի արծարծումը կարող է դառնալ ԼՂ հիմնախնդրի արդարացի և իրավական առումով անթերի լուծման բանալին: Ստիպված ենք արձանագրել, որ այսօր ստեղծված ծանր վիճակը հետևանքն է մեր հորդորների անտեսման»,- ասվում է Ցանցի հայտարարությունում։

Միակ դրական տեղաշարժը կարելի է համարել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի օրերս արած այն պնդումը, որ առանց կես միլիոն հայ փախստականների հիմնախնդրի լուծման և բանակցային օրակարգի ու սկզբունքների ձևավորման գործընթացին ԼՂՀ անմիջական մասնակցության ԼՂ հիմնախնդրի կարգավորումն անհնար է:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: