484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք-իսրայելական ճգնաժամը հազիվ թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգեցնի. փորձագետ
15:51
03 Հունիսի 2010

Թուրք-իսրայելական ճգնաժամը, որը սկիզբ է առել «Ազատության նավատորմի» հետ  կապված միջադեպով, հազիվ թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգեցնի, այդ կարծիքին է Կովկասի ինստիտուտի Քաղաքագիտության բաժնի ղեկավար, փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Իսրայելի ՌԾՈՒ-ն երկուշաբթի գիշերը վեց արտասահմանյան նավերից բաղկացած  «Ազատության նավատորմի» գրավման գործողություն է իրականացրել. նավերը   Գազայի արգելափակված հատված ավելի քան 600 իրավապաշտպանների և շուրջ 10 հազար տոննա հումանիտոր բեռ էին տանում։

Գործողության ժամանակ առաքելության ինը անդամ զոհվել է, տասնյակները վիրավորվել են, հարյուրավորները հայտնվել են բանտում։ Վիրավորվել են նաև յոթ իսրայելացի զինվորներ, ովքեր բախվել են նավարկության մասնակիցների դաժան դիմադրությանը։

«Իսրայելի համար, ինչպես նաև ԱՄՆ-ի համար, ցեղասպանության խնդիրը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու չափազանց կարևոր և լուրջ ռեսուրս է , կարելի է ասել «ոսկե փամփուշտ» է, որն Իսրայելը դժվար թե որոշի կիրառել Թուրքիայի դեմ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մինասյանը։

Ըստ նրա՝ Իսրայելը բացի ցեղասպանության ճանաչումից Թուրքիայի վրա ճնշման բավականին այլ լծակներ ունի։

Միաժամանակ Մինասյանը, այդուհանդերձ, չբացառեց, որ Իսրայելում ակտիվանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քննարկումներնն ի պատասխան Թուրքիայի կարծր հայտարարությունների։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։