480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Կաղանդ պապի մասին հեքիաթի մրցույթ
15:43
03 Հունիսի 2010

Կաղանդ Պապի մասին հեքիաթի ստեղծագործական մրցույթ առաջին անգամ կանցկացվի Հայաստանում հունիսին, ասաց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ, Ձմեռային փառատոն 2010 նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբալյանը:

Մրցույթը հայտարարվել է 2010 թվականին Երևանում կայանալիք «Ձմեռային փառատոնի» շրջանակներում:

Հեքիաթը կստեղծվի հայկականն ժողովրդական հերոսների հիման վրա` խլվլիկներ Երա և Անի, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, փառփառ, Զարմազան, Հազարան և արալեզներ:

«Այդ կերպարներն իրենց հետ կբերեն զուտ հայկական արժեքներ` բարություն, անկեղծություն, քանի որ բացի երեխաներից մեր ողջ հասարակությունը` ծնողները, ընտանիքները նոր կերպարների կարիք ունեն: Մենք ցանկանում ենք ժամանակի ընթացքում ձևավորել հերոսների կերպարներ, որոնցից երեխաներն օրինակ կվերցնեն»,- հինգշաբթի ասաց Նիզիբալյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Այս կապակցությամբ «Կանաչաստան» հասարակական կազմակերպության անդամ, «Կաղանդ պապի» կերպարի վերաբերյալ ծրագրի պատասխանատու Հասմիկ Կարապետյանը նշեց, որ մրցույթը կանցկացվի հունիսի 3-30-ը, իսկ արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին:

«Մրցույթում երեխաների մասնակցության առիթով հնարավոր կլինեն որոշ փոփոխություններ` երեխաների համար մրցույթի հեշտացված տարբերակը փոքր-ինչ երկար կտևի»,- ավելացրեց Կարապետյանը:

Մրցույթը կանցկացվի երեք փուլով` մանկապատանեկան տարիքի մասնակիցների, սիրողների և մասնագետների համար, որտեղ ակնկալվում է պրոֆեսիոնալ սցենարիստների և գրողների մասնակցությունը:

Հաղթողների ստեղծագործությունները կտպագրվեն «Լօլօ» մանկական ամսագրում, իսկ գլխավոր մրցանակակիրը կստանա «Կանաչաստան» ՀԿ-ի հատուկ մրցանակը:

Առաջին «Ձմեռային փառատոնը» Հայաստանում անցկացվել է 2007 թվականին Deem Communications ընկերության նախաձեռնությամբ և հավանության է արժանացել Հայաստանի էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունների կողմից: 2008 թվականից փառատոնի կազմակերպմանը միացել է «Կանաչաստան» ՀԿ-ն:

2008 թվականին հիմնված «Կանաչաստան» կազմակերպությունը զբաղվում է Հայաստանի ուրբանիզացված բնակավայրերի, մասնավորապես, Երևանի, Գյումրիի և Վանաձորի բնապահպանական և հասարակական բարելավմամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: