482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Ալտ և թավջութակ» հանրապետական փառատոնը
17:40
02 Հունիսի 2010

Առաջին անգամ Հայաստանում հունիսի 2-22-ը կանցկացվի մեծ հայ երաժիշտներ Հենրի և Հերոնտի Թալալյաններին նվիրված «Ալտ և թավջութակ» հանրապետական երաժշտական փառատոնը, ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։

«Հենրի և Հերոնտի Թալալյանները եղբայրներ են, որոնցից մեկը՝ Հենրի Թալալյանը մեծ ալտիստ էր, իսկ Հերոնտին՝ թավջութակահար։ Նրանք ալտի և թավջութակի հսկայական դպրոց են թողել հայկական արվեստում, և նման հսկայական դպրոց ունենալով՝ այսօր մենք մի խնդրի առջև ենք կանգնած, երբ մեր երաժշտական դպրոցներում այս երկու գործիքների նկատմամբ հետաքրքրությունը նվազում է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շահինյանը։

Ըստ նրա՝ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Չարենցավան և Գավառ քաղաքներում։

Փառատոնի մասնակիցները հիմնականում երիտասարդ հայ երաժիշտներն են՝ «Ars Lunga» դուետը (թավջութակ և դաշնամուր), Յանա Դուրյան (ալտ), Արմեն Թորոսյան (ալտ), Լիլիթ Մխիթարյան (ալտ), Մարի Դոլմազյան (ալտ), Նունե Ասատրյան (դաշնամուր), Արթուր Ավանեսով (դաշնամուր), Կարինե Էլչյան-Մովսիսյան (դաշնամուր), Լուսինե Հակոբյան (դաշնամուր), Գայանե Խաչատրյան (թավջութակ)։

Փառատոնին կհնչեն համաշխարհային կոմպոզիտորների, մասնավորապես, Շտրաուսի, Վեբերի, Պիացոլլայի, Բախի, ինչպես նաև հայ հոբելյար կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։

Այդ կապակցությամբ թավջութակահար Արամ Թալալյանը նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերից թավջութակի դասարան գոյություն ունի միայն Կոտայքի մարզում և ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում մարզերի երաժշտական դպրոցներում ալտի և թավջութակի վարպետության դասեր կանցկացվեն։

 «Մարզերի հետ կապված բազում տեխնիկական հարցեր կան։ Մենք ֆինանսական միջոցների պակասի և ալտի ու թավջութակի մասնագետների բացակայության առջև ենք կանգնած»,- ասաց Թալալյանը։

Իր հերթին ՀՀ  մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ նախարարությունը Հայաստանի մարզերի օժտված երեխաներին պետպատվեր է տրրամադրել ալտ և թավջութակ ուսանելու համար ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: