480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում հակասեմիթական տրամադրվածությունները կարող են բացասաբար անդրադառնալ նաև հայերի վրա. փորձագետ
17:24
02 Հունիսի 2010

«Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ թուրքական հասարակությունում հրեաների նկատմամբ վերաբերմունքի վատացումը կարող է անդրադառնալ նաև հայերի վրա, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրացան, երբ երկուշաբթի լույսի երեքշաբթի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը օպերացիա  իրականացրեց վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Համաշխարհային ԶԼՄ-ների տվյալներով՝ այս պահին իսրայելական հատուկ օպերացիայի զոհերի թիվը հասել է 19 մարդու։ Իսրայելցիները հաստատում են ինը մարդու մահը։

«Թուրքիայում հրեաների նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն վատացավ, և տեսականորեն դա կարող է դրսևորվել նաև հայերի նկատմամբ: Ինչ տեղի կունենա հետագայում, ցույց կտա իրավիճակի զարգացումը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանի խոսքերով՝ թուրքագետ-փորձագետները նշում են, որ հայերը կարող են տուժել թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումից:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ ավելի վաղ Թուրքիան և Իսրայելը ռազմավարական գործընկեր էին, համագործակցել են շատ ոլորտներում, այդ թվում նաև՝ գիտական, տնտեսական, ռազմական ոլորտներում, իսկ իսրայելցի զբոսաշրջիկները մասսայականորեն հանգստանում էին Թուրքիայի հանգստավայրերում:

Այժմ Թուրքիայում բնակվում է շուրջ 70 հազար հայ: Թուրքիայում հայկական համայնքի թիվը կտրուկ կրճատվեց 1915-1923 թթ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո: Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։