480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» փառատոնը կեզրափակի «Ի նշան երախտագիտության համերգը»
15:36
02 Հունիսի 2010

 «Ի նշան երախտագիտության համերգը», որը նվիրված է մեծ հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի և Գագիկ Հովունցի հոբելյաններին, կնշանավորի Երևանում «Ազգային պատկերասրահ» վեցերորդ երաժշտական փառատոնի եզրափակումը, հայտնեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։

«Ազգային պատկերասրահ» վեցերորդ երաժշտական փառատոնը տեղի ունեցավ 2010թ.-ի ապրիլի 21-ից մինչև հունիսի 2-ը։ Փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանի Պետական երիտասարդական անսամբլը, Հայաստանի Պետական կամերային երգչախումբը, «Դոմինատուս Վոկս» անսամբլը, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, «Կլարիպիանո» դուետը Սլովենիայից, շվեդ ջութակահար Հյուգո Տիչիատին և Ռուսաստանից դաշնակահար Եվգենի Միխայլովը։

«Փառատոնի շրջանակներում յոթ համերգ էր ծրագրված, որոնք արդեն կայացել են։ Իսկ այս համերգը ութերորդը կլինի, որով մենք հանդիսավոր կերպով եզրափակում ենք այս փառատոնը և բացում ալտի և թավջութակի փառատոնը։ Այդ մտահաղացումը մեծ գաղափարախոսություն ունի. մենք արդեն կայացած հանդիսատես ունենք, և այդ հանդիսատեսը միշտ նոր ծրագրերի է սպասում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Շահինյանը։

Հիմնադրամի նախագահը նշեց, որ «Ի նշան երախտագիտության համերգի» շրջանակներում կհնչեն չորս հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև փառատոնի  գեղարվեստական խորհրդի անդամ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները։

Իր հերթին թավջութակահար Արամ Թալալյանն ընդգծեց, որ Հայաստանում երբեք դասական երաժշտության ունկնդրի պակաս չի եղել։ «Մեր երկրում մեծ գործոն է համարվում գրագետ գովազդը։ Կարելի է ցանկացած դահլիճ լցնել»,- ավելացրեց Թալալյանը։

«Ազգային պատկերասրահ» վեցերորդ երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։