484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին արդար ընտրություններ են անհրաժեշտ. ընդդիմադիր կուսակցության առաջնորդ
15:21
02 Հունիսի 2010

Հայաստանում անհրաժեշտ է ազնիվ և արդար համահանրապետական ընտրություններ անցկացնել, ասաց Հայ ազգային կոնգրեսի կազմի մեջ մտնող, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

«Եթե չեն անցկացվեն արդար և ազնիվ ընտրություններ, ապա դա տապալում է նշանակում երկրի համար։ Ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մեր երկրի ապագայի համար»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Դեմիրճյանը նշեց, որ Հայաստանում անհրաժետշ է առողջացնել բարոյա-հոգեբանական մթնոլորտը, և առանց ընտրությունների արագ կազմակերպման որևէ առաջընթացի մասին խոսել չի կարելի։

Այդ ընտրություններին ՀԺԿ հնարավոր մասնակցության ձևաչափի մասին խոսելիս նա նշեց, որ կուսակցությունը միշտ համախմբման կողմնակից է եղել, և տրամաբանական կլինի ընտրությունների ժամանակ ևս ուժերի համախմբումը։

«Ընտրություններին կարելի է նաև առանձին մասնակցել՝ հիմնվելով գաղափարական բազայի վրա, սակայն այսօր պայքար է գնում հանուն սահմանադրական կարգ հաստատելու, և այդ տեսակետից համախմբումը պարզապես անհրաժեշտ է»,- ասաց նա։

Միաժամանակ Դեմիրճյանն ընդգծեց, որ ընդդիմության նպատակը երկիրը «պարբերական ընտրությունների» դրության մեջ պահելը չէ։ «Պարզապես պետք է մեկընդմիշտ վերացնել ընտրությունների կեղծման ավանդույթը և նորմալ ընտրություններ անցկացնել, ինչն էլ ավանդույթ կդառնա»,- պարզաբանեց նա։

ՀԺԿ ղեկավարն այն կարծիքին է, որ ընդդիմության և իշխանության հարաբերությունները նորմալ կլինեն, եթե ընտրություններն ազնիվ և արդար անցկացվեն։

Ըստ նրա՝ կեղծված ընտրությունների բացասական հետևանքներն անհնար է չեզոքացնել ինչ-որ այլ քայլերով, այդ թվում Հանրային խորհրդի ստեղծմամբ, բացի նոր ազնիվ ընտրություններով։

«Սա ընդդիմության պահանջն է, սա համընդհանուր խնդիր է, քանի որ ժողովուրդը միշտ պայքարել է անարդարության դեմ, և հասարակությունը իշխանությանը պետք է պարտավորեցնի դրան գնալ»,- ընդգծեց Դեմիրճյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։