480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ռինոպլաստիկան առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատությունների շարքում
14:49
02 Հունիսի 2010

Ռինոպլաստիկան (քթի ձևի շտկում) աառջին տեղն է զբաղեցնում Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատությունների շարքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի պետ Կարեն Դանիելյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում իրականացվող չորս վիրահատությունից երեքը կապված են քթի ձևի շտկման հետ։ Միաժամանակ ներկայումս քթի շտկում իրականացնել ցանկացողների 75 տոկոսը կանայք են, սակայն աճում է նաև տղամարդկանց տոկոսային հարաբերակցությունը։

Իր հերթին, «Նաիրի» բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժ Աշոտ Ղազարյանը նշեց, որ երկրորդ տեղը կանանց շրջանում կրծքի պլաստիկան է՝ աուգմենտացիան (սիլիկոնային իմպլանտներով կրծքի պրոթեզավորումը, ձգումն ու չափերի փոքրացումը):

«Պլաստիկ վիրահատությունների թվում տղամարդկանց շրջանում երկրորղ տեղում է որովայնի շրջանի լիպոսակցիան», - նշել է Ղազարյանը:

Նրա խոսքերով՝ երրորդ տեղում է ուրվագծային պլաստիկան (բոտոքս, ֆիլեր), որը վիրաբուժական միջամտություն չէ, սակայն լավ արդյունքներ է տալիս:

Ղազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների թիվը 2010 թ.-ին 2009 թ.-ի համեմատ աճել է երեք անգամ: Միաժամանակ նա չհրապարակեց կոնկրետ թվեր՝ նշելով, որ նման վիրահատություններ անցկացվում են հազարներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: