482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ և Հայաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
13:59
02 Հունիսի 2010

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը երեքշաբթի Դոնի Ռոստովում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, տեղեկացնում է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքը։

«Մենք Ձեզ հետ աշխատանքային հանդիպում ենք անցկացնում՝ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ տեսակետներ փոխանակելու նպատակով։ Առավել ևս, որ իրավիճակը պահանջում է դա»,- ասել է Մեդվեդևն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում։

Մեդվեդևը նշել է, որ տնտեսական հարցերը միշտ են քննարկվում երկկողմ այցերի ընթացքում։ «Առկա են տարածաշրջանային հարցեր։ Մի խոսքով, Ձեզ պատմելու շատ բան կա։ Ես մի քանի կարևոր ուղևորություններ եմ ունեցել, չեմ թաքցնի, մենք քննարկել ենք նաև թուրք-հայկական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, որոշ այլ հարցեր։ Ես շփումներ եմ ունեցել եվրոպացի որոշ գործընկերների հետ։ Այնպես որ պատմելու, կիսվելու բան կա»,- ընդգծել է Մեդվեդևը։

«Մենք՝ որպես մոտ գործընկերներ, որպես ռազմավարական դաշնակիցներ, պետք է հաճախակի հանդիպենք: Ըստ էության, մենք հենց այդպես էլ վարվում ենք»,- ավելացրել է ՌԴ նախագահը։

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Սարգսյանին մայիսի 9-ի` «ֆաշիստական զավթիչների դեմ այն ժամանակ մեր ընդհանուր պետության Հաղթանակի 65 –ամյակի տոնակատարություններին» ներկա գտնվելու համար։

«Ինձ համար դա շատ հաճելի էր։ Դա ցույց է տալիս մեր պետությունների մտերմության աստիճանը և ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հետագա ցանկությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Իր հերթին Սերժ Սարգսյանը, շնորհակալություն  հայտնելով հրավերի և «այդ գեղեցիկ քաղաքն» այցելելու համար, նշել է, որ Դոնի Ռոստովի և մարզի հետ հայ գիտական և ստեղծագործական մտավորականության մի ամբողջ շարք անուններ են կապված: «Այստեղ կա մեծ սփյուռք: Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի հարավային մասի սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Անշուշտ, մենք կխոսենք մեր ազգային գործերի մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնեմ բոլորին, որ լավ սփյուռքահայը Ռուսաստանի լավ, պահանջված քաղաքացի է»,- ընդգծել է նա:

Հայոց պետության նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ջերմ ընդունելության և Մեծ հաղթանակի 65-ամյակի միջոցառումների փայլուն կազմակերպման համար։

«Ես հպարտ էի. հզոր շքերթը մեր ընդհանուր պատմության և մեր մարտական եղբայրության հրաշալի հիշեցում էր»,- ասել է Հայաստանի նախագահը։

Սարգսյանը նշել է, որ այդ մասին երկուշաբթի խոսակցություն է տեղի ունեցել ՌԴ Պետդումայի ղեկավար Բորիս Գռիզլովի և խորհրդարանի այլ ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, ովքեր Երևանում անցկացրել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստ։

«Լավ զրույց էր»,- ասել է Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: