482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովն ուրբաթ կքննարկի օտարալեզու կրթության մասին օրինագիծը
16:45
01 Հունիսի 2010

ՀՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մասնագիտական հանձնաժողովն ուրբաթ կքննարկի օտարալեզու կրթության մասին նորացված օրինագիծը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

«Եթե օրինագիծը հետ չկանչվի ինչ-որ ճշտումների համար կամ որոշ ժամանակով  չհետաձգվի օրինագծի քննարկումը, ապա օրենքի համաձայն՝ մոտակա նիստում  հանձնաժողովն այն կքննարկի»,- նշեց նա:

Դավթյանն ավելացրեց, որ հանձնաժողովի կողմից նորացված օրինագծի քննարկումից հետո երկուշաբթի այն կանցնի խորհրդարանի քննարկմանը, որը կորոշի՝ մտցնե՞լ այն օրակարգ, թե՞ ոչ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը լեզվի և ընդհանուր կրթության ոլորտում օրենսդրական փաթեթ է մշակել, որը թույլ կտա հայկական դպրոցներում ներդնել օտար լեզվով կրթությունը՝ բուհական համակարգում արդեն գործող համակարգի նմանությամբ: Դա դժգոհություն առաջացրեց հասարակության որոշ շրջանակներում:

Այսօր Հայաստանում գործում է ավելի քան 1450 դպրոց, որոնց թվում՝ երկու ռուսական, սակայն այնտեղ կարող են սովորել միայն Ռուսաստանի քաղաքացիներն ու ծագումով ոչ հայերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։