483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ծուղակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. փորձագետ
15:55
01 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ծուղակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, կարծում է քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։

«1992 թ.-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է տարածքներում, որոնք իրավաբանորեն չեն պատկանում Ադրբեջանին։ Մենք փոխարինել ենք այս փաստարկը ազգերի ինքնորոշման իրավունքով, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է եղել։ Դա վտանգավոր հասկացություն է, և նրանից պետք է խուսափել։ Անհրաժեշտ է փոխել շեշտադրումները և ավելի հաճախ ընդգծել, որ Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է տարածքներում, որոնք օրինական հիմունքներով չեն պատկանում Ադրբեջանին», - երեքշաբթի լրագրողներին ասել է Մանասյանը։

Միաժամանակ նա նշել է, որ կա մի նրբություն, որը դժվարացնում է այս գործընթացը։ «Եվրոպան, քաղաքական նկատառումներից ելնելով, ժամանակին ճանաչել է Ադրբեջանը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում», - ասել է Մանասյանն՝ ավելացնելով, որ հայկական քաղաքագիտական միտքը պետք է հնարքներ գտնի Ռուսաստանի և Եվրոպայի համար ոչ ցավագին փաստարկը շրջանառության մեջ մտցնելու համար։

Նրա խոսքերով՝ նման հնարավորություններ կան, սակայն չկան քաղաքագիտական առաջարկներ։

Քաղաքագետը կարծում է, որ այս հարցը պետք է բարձրացնել եվրոպացի պաշտոնյաների առջև, առավել ևս, որ Եվրոպան ընտրություններից ընտրություններ հերթապահ հայտարարություններ է անում Ղարաբաղում կայացած ընտրությունները չճանաչելու մասին։

Մանասյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ճիշտ է նշել, որ ընտրություններն այլընտրանք չունեն, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղում կիշխեն դաշտային հրամանատարներ կամ այլ ուժեր։

«Դա լավ փաստարկ է, սակայն կա ևս մեկ հզոր փաստարկ. 1992 թ.-ին Բուդապեշտում ԵԱՀԿ-ն, իր հովանու տակ առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, իր որոշման մեջ ամրագրել է, որ հարաբերություններ է ունենալու Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ։ Սակայն ինչպե՞ս է դա անելու Եվրոպան, եթե ընտրություններ չանցկացվեն», - ասել է Մինասյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։