484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 70 հիվանդների օրթոպեդիկ վիրահատություն է կատարվել «Արմավենի» հիմնադրամի շնորհիվ
13:51
01 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավենի» հայկական հիմնադրամի աջակցությամբ 70 հիվանդների օրթոպեդիկ վիրահատություն է կատարվել, լրագրողներին հայտնեց «Արմավենի» հիմնադրամի նախագահ, հայտնի վիրաբույժ-օրթոպեդ Արշակ Միրզոյանը։

«Արմավենի» հիմնադրամն օժանդակություն է ցուցաբերում անապահով ընտանիքներին օրթոպեդիկ հիվանդությունների բուժման հարցում։

«10 տարվա գործունեության ընթացքում «Ապրիր հպարտ» ծրագրի շրջանակներում մեր հիմնադրամն աջակցել է Հայաստանի 70 հիվանդների ոսկրածուծի բորբոքման, բնածին ծուռթաթության, սխալ կպած կոտրվածքների և օրթոպեդիկ այլ հիվանդությունների բուժման հարցում»,- նախօրեին հիմնադրամի 10-ամյակի տոնակատարության ընթացքում հայտարարեց Միրզոյանը։

Հենաշարժիչ համակարգի խախտումներով հիվանդների վիրահատություններն ու ստացիոնար բուժումն իրականացվում է Երևանի «Նաիրի» կենտրոնում՝ Ելիզարովի ապարատի կիրառմամբ։

Հանդիսավոր տոնակատարության ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ Հայաստանի 2011 թվականի պետբյուջեի նախագծում կնախատեսվի անապահով քաղաքացիների օրթոպեդիկ հիվանդությունների ֆինանսավորման պետական ծրագիր։

Քուշկյանն ավելացրեց, որ երկիրը ներկյումս բարեփոխումների փուլում է, և Հայաստանի նախագահի կարևորագույն ծրագրերից մեկն առողջապահությունն է։

Իր հերթին միջոցառմանը մասնակցած Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն, ով հիմնադրամի պատվավոր նախագահն է, շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն աջակցել են հիմնադրամին կամ պատրաստվում են աջակցություն ցուցաբերել ապագայում։ «Մարդկանց երջանկություն նվիրելն ավելի մեծ երջանկություն է»,- նկատեց նա։

Միջոցառմանը մասնակցեցին նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ, գործարարներ և նրանց ընտանիքի անդամներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։