483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ հունվար-ապրիլին կազմել է 22,1 տոկոս
13:19
01 Հունիսի 2010

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլի արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը  կազմում է 22,1%, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալներով՝ այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ ԱՊՀ երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 28,9% -ը, իսկ ԵՄ երկրներին՝ 32,3%-ը։

Հունվար-ապրիլ ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 19,3%- ով 2009թ.-ի հունվար-մարտ ամիսների համեմատ և կազմել 311,5 մլն դոլար:

Ընդ որում ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 36,7 մլն. դոլար (Հայաստանի ողջ արտահանման 12,7% -ը)՝ 2009թ.-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 30,2 տոկոսով:

Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 274,7 մլն. դոլար՝ աճելով 18%-ով։

Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 211,1 մլն. դոլար (աճելով 21,9%-ով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18,9%- ը։

Հունվար-ապրիլ ամիսների Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 30,9 տոկոսով և կազմել 1408,7 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 289,8 մլն դոլար,  իսկ ներմուծում ծավալը՝ 1118,9 մլն. դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։