486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բնապահպանական խնդիրներին նվիրված առաջին հանրապետական միջբուհական գիտաժողովն է բացվել Երևանում
17:34
31 Մայիսի 2010

«Էկոօգտագործումը և էկոապահովումը Հայաստանում. բնապահպանական խնդիրներ» բնապահպանական խնդիրներին նվիրված հանրապետական միջբուհական գիտաժողովն է երկուշաբթի առաջին անգամ բացվել Երևանի պետական համալսարանում: 

«Գիտաժողովի հիմնական նպապակը հասարակության ուշադրության սևեռումն է Հայաստանի բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման ուղիների որոնմանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտխորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանը:  

Ըստ նրա՝ այս գիտաժողովի առավելությունն այն է, որ նրանում ներկայացված աշխատանքները մանրամասն ուսումնասիրվել են հատուկ ստեղծած գիտնականների հանձնաժողովի կողմից, ինչից հետո հրապարակվել են ԵՊՀ բնապահպանության թեզիսների գիտական հատուկ ժողովածուում:

Նրա խոսքերով՝ գիտաժողովի կարևոր նպատակներից է նաև գիտական մակարդակով ուսանողության ներգրավումը էկոհամակարգի բնապահպանական խնդիրների դիտարկման և լուծման գործընթացում, մասնավորապես, Հայաստանի հիդրոլորտի, մթնոլորտի և լիթոլորտի աղտոտման դեմ պայքարում, որոնց ուղղությամբ արդեն կոնկրետ աշխատանքներ են տարվում:

«Սա հիմնականում վերաբերում է Երևան քաղաքի մթնոլորտի աղտոտմանը, Սոթքի հողերի աղտոտմանը, Հայաստանի տարածքի անապատացմանը»,- ընդգծեց նա:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանի խոսքերով՝ գիտաժողովին մասնակցում են 25 ուսանողներ և ասպիրանտներ, ինչպես նաև գիտա-դասախոսական կազմեր Հայաստանի տարբեր բուհերից (Երևանի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Պետական Ագրարային համալսարան, Պետական մանկավարժական համալսարան):

Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ երկու ֆակուկլտետների՝ քիմիայի, ինչպես նաև աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետների համատեղ ջանքերով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: