484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՀԱՊԿ-ի վստահելի գործընկերն ու դաշնակիցն է. Աբրահամյան
14:52
31 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ՀԱՊԿ-ի վստահելի գործընկերն ու դաշնակիցն է, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցներն են յոթ պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: «ՀԱՊԿ-ն այսօր հանդես է գալիս որպես խաղաղության և կայունության պահպանման իրական գործոն տարածաշրջանային և միջազգային մակարդակում, և Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի վստահելի գործընկերներից և դաշնակիցներից մեկը, ակտիվորեն մասնակցում է կազմակերպության գործունեությանը», - ասել է Աբրահամյանը Երևանում կայացած ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի ժամանակ:

Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 31 միջազգային պայմանագրերից 30-ը:

«ՀԱՊԿ-ն այսօր պարզապես ռազմաքաղաքական կազմակերպություն չէ: Այն ունիվերսալ է և հաջողությամբ համագործակցում է այլ միջազգային կազմակերպությունների հետ, ամենատարբեր մակարդակներում պաշտպանում է գլոբալ անվտանգության հարցերի շուրջ սեփական անդամների համաձայնեցված դիրքորոշումները, սակայն ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին ժամանակին, համատեղ արձագանքման կարևոր մեխանիզմ եմ համարում նաև միջազգային խորհրդարանական կազմակերպություններում՝ ԵԽԽՎ-ում և ԵԱՀԿ-ում մեր երկրների համար կարևոր հարցերի քվեարկության ժամանակ դիրքորոշումների համաձայնեցումը», - ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ի ներուժի անշեղ ավելացման դեպքում բարձրանում է խորհրդարանական բաղկացուցիչի նշանակությունը, ինչի շնորհիվ իրականացվում է կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունների իրավանորմատիվային ապահովումը:

ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքին, մասնավորապես, հաջող էր նախորդ տարի Երևանում պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստի անցկացումը:

«Այսօր, երբ առավել ակնհայտ են դառնում նոր մարտահրավերները, հավաքական անվտանգության համակարգի ձևավորումը դառնում է ավելի հրատապ՝ ՀԱՊԿ անդամ-երկրների ազգային շահերի պաշտպանության համար», - ասել է Աբրահամյանը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջին արտագնա նիստը գումարվել է երկուշաբթի ՀՀ խորհրդարանում: Նիստն անցկացրել է ՌԴ Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: