486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն աջակցում է եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությանը
14:29
31 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն աջակցում է եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությանը, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջին արտագնա նիստը գումարվել է երկուշաբթի ՀՀ խորհրդարանում: Նիստն անցկացնում է ՌԴ Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:

«Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, աջակցում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությանը, քանի որ այդ փաստաթղթի ընդունումը եվրաատլանտիկայում անվտանգության միասնական տարածքի ստեղծում է նշանակում, որտեղ կապահովվի հավասար անվտանգություն ընդգրկված բոլոր պետությունների համար, և պետություններից ոչ մեկին իրավունք չի տրվի ապահովել սեփական անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին», - ասել է Աբրահամյանը Երևանում կայացած ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ:

Աբրահամյանի խոսքերով՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում, որպեսզի այդ փաստաթղթում ամրագրված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչերի ներքո մոտեցումների միասնականությունը, ընդ որում բացառապես բանակցությունների միջոցով:

ՀՀ ԱԺ խոսնակը պատահական չի համարում այն, որ այս նիստն անցկացվում է Հայաստանում, մի երկրում, որը գտնվում է Հարավային Կովկասի տարածքում, որն իրենից ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ոչ տարածաշրջանային պետությունների կենսական շահերի բարդ և խճճված կծիկ է ներկայացնում:

Ըստ Աբրահամյանի, այսօր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները լի են ծայրահեղ վտանգով, որոնք սպառնալիք են աշխարհին չմտածված գործողությունների դեպքում:

Նրա խոսքերով՝ տարածաշրջանում գերտերությունների վարքագիծը նրանց կողմից փոքր երկրների, ինչպեսին է Հայաստանը, ազգային և պետական շահերի անտեսման դեպքում կարող է դետոնատորի դեր խաղալ, որն ի վիճակի է տարածաշրջանը վերածել բոցավառվող կրակի՝ բոլոր բխող հետևանքներով:

«Հայաստանը, որին փաթաթված են բազմաթիվ տարածաշրջանային խնդիրների լուծումներ, այսօր կանգնած է շատ կարևոր ընտրության առջև՝ չզիջել սեփական շահերը և միաժամանակ չդառնալ քաղաքական և ներտարածաշրջանային սրացումների պատճառ: Սա է պատճառը, որ մենք հետաքրքրված ենք եվրաանվտանգության ռուսական պայմանագրով, որը ներառված է այսօրվա նիստի օրակարգում», - ասել է խոսնակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: