486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հակածխախոտային խորհրդաժողովը հասարակությանը ակտիվության կոչ է անում
14:17
31 Մայիսի 2010

«Ծխախո՞տը, թե՞ առողջությունը» խորհրդաժողովը հասարակությանն ակտիվության և հասարակության գիտակցության արթանցման կոչ է անում ծխախոտի դեմ պայքարում, ասաց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը:

« Ծխախո՞տը, թե՞ առողջությունը» մեկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից, նվիրված է Ծխելու դեմ համաշխարհային օրվան և անցկացվում է բժշկական համալսարանի 90-ամյակի շրջանակներում:

«Ամեն ձեռնարկության մեջ մի անկյուն կա, որտեղ գրված է «Ծխողների համար»: Իսկ խորհրդաժողովը կոչվախ է ցուցադրելու, թե որքան կործանարար է ազդում միայն մեկ ծխախոտը ծխողի առողջության վրա»,- երկուշաբթի խորհրդաժողովի բացումից առաջ լրագրողներին ասել է Քյալյանը:

Ռոկտորը նշեց, որ խորհրդաժողովը կհամախմբի ուսանողներին, առողջապահության ոլորտի հայրենական և միջազգային մասնագետներին՝ նպաակ ունենալով դադարեցնել Հայաստանում ծխելու համաճարակը և ծխելը հավասարեցրել է թմրանյութ օգտագործելու հետ:

Այդ կապակցությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտոր Հարություն Արմենյանն ընդգծեց, որ կազմակերպված խորհրդաժողովը մեծ քայլ է դեպի առաջ և նշեց, որ Հայաստանում ծխելու դեպ պայքարը պետք է ձեռնարկվի բոլոր մակարդակներով՝ սկսած հասարակությունից, վերջացրած պետությունով:

«Առաջին հերթին, հասարակական վայրերում ծխելը պետք է օրենքով արգելվի, երկրորդը՝ պետք է ծխախոտի գները բարձրացվեն»,- նշեց Արմենյանը:

Նա օրինակ բերեց Ֆրանսիան, որտեղ ծխելն ամեն տարի սկսեց մինչև 30 տոկոսով կրճատվել՝ ծխախոտի գները բարձրացնելու հետևանքով:

Իր հերթին Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության  մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների համաձայն՝ ամեն տարի ծխելու հետևանքով աշխարհում երկու անգամ ավելի մարդ է մահանում, քան ՃՏՊ-ից, ալկոհոլ օգտագործելուց, սպանությունից և նույնիսկ ՁԻԱՀ-ից:

«Ծխախոտը բաղկացած է ավելի քան 4000 նյութերից, որից 50-ը կանցերոգեն են և քաղցկեղ են առաջացնում»,- ավելացրեց Բաբլոյանը:

Խորհրդաժողովի շրջանակներում երեկոյան նաև տեղի կունենա ՀԱՀ ուսանողական խորհրդի, մի շարք բուհերի ուսանողների և Կարմիր Խաչի կամավորների երթը:

Երթը կսկսվի Կասկադ համալիրից և կավարտվի Հանրապետության Հրապարակում, որտեղ դատարկ ծխախոտի տուփերից «Չծխել» և «Թարմ օդ» մակագրությամբ  ցուցատախտակներ կպատրաստվեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: