486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողների պարգևատրումը կանցկացվի Երևանում
13:31
31 Մայիսի 2010

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնկացությամբ  «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթողների պարգևատրումը կանցկացվի երկուշաբթի մայրաքաղաքի չորս դպրոցներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Այբ» կրթական հիմնադրամից:

«Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն արդեն եղել են հանրապետության                           31 քաղաքաներում և ընդհանուր թվով մոտ 1500 հայ դպրոցականների շնորհել իրենց մրցանակները, պատվոգրերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 39 341 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերի 902 դպրոցից:

«Այբի» կազմակերպիչները սահմանել են նաև լրացուցիչ խրախուսական մրցանակներ նրանց համար, ում մի փոքր չի հերիքել «լավագույն» ճանաչվելու համար, ինչպես նաև յուրաքանչյուր դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտի համար: Այսպիսով, ամեն մի դպրոց ունի առնվազն մեկ մրցանակակիր:

Նախորդ տարի, երբ «Կենգուրուն» առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, մրցույթին մասնակցեցին 570 դպրոց և շուրջ 30 000 երեխա, ինչը գերազանցեց կազմակերպիչների բոլոր կանխատեսումները:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

Մրցույթին մասնակցում են 3-11-րդ դասարանի բոլոր ցանկացողները, անկախ մաթեմատիկական ունակությունների կամ առաջադիմության, քանի որ կարևորն աշակերտի ցանկությունն է նորովի դիտել մաթեմատիակն և փորձել իր ուժերը: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:

Առաջին անգամ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը կազմակերպվել է 1991 թ.-ին Փարիզում, իսկ 1994թ.-ից այն միջազգային կարգավիճակ է ստացել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: