483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կրթության, գիտության և մշակույթի գործիչներն արժանացել են բարձր պարգևների
17:25
27 Մայիսի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատվավոր կոչումներ է հանձնել և մեդալներով պարգևատրել կրթության, գիտության և մշակույթի մի շարք գործիչների մայիսի 28-ին նշվող Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։

Ինչպես տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, պարգևատրման վերաբերյալ հրամանագրերը նախագահը ստորագրել է մայիսի 24-ին։

Գիտության վաստակավոր գործիչի կոչման են արժանացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Աղաջանովը,  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղբալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը, Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը։

Վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհվել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Հեքեքյանին։

Հայաստանի Ժողովրդական արտիստի կոչմանն է արժանացել՝ «Գեղարդ» պարի  համույթի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյանը, ժողովրդական նկարչի` Զուլում Գրիգորյանը և նկարիչ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Մամյանը, վաստակավոր արտիստի կոչման`Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Բաբելյանը,  Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բագրատ Գևորգյանը, թատրոնի և կինոյի դերասան Արա Դեղտրիկյանը, «Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը, «Երևան» պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հայկ Հովակիմյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանը։  

Վաստակավոր նկարչի կոչում է շնորհվել նկարիչ Հաղթանակ Շահումյանին,  քանդակագործ Միքայել Սողոյանին, իսկ արվեստի վաստակավոր գործչի` կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանին, կինոօպերատոր Ալիսա Քյուրդիյանին։

Մշակույթի վաստակավոր գործիչ են դարձել թատերագետ Հայկազ Երանոսյանը, բանաստեղծ, հրապարակախոս Դավիթ Հովհաննեսը (Հովհաննիսյան), հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը,  Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը,  երգչուհի, Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը։

Վաստակավոր ճարտարապետ է դարձել Լևոն Գյուլումյանը, վաստակավոր բժիշկ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սարյա Եսայանը, Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը։  

Վաստակավոր իրավաբանի կոչում է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը,  վաստակավոր լրագրողի` «Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը։

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գիտության և մշակույթի առավել ականավոր գործիչներին շքանշանների և մեդալների շնորհման մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։