481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խոշոր փառատոնը կանցկացվի Հայաստանում
15:54
27 Մայիսի 2010

«Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խոշոր փառատոնը կանցկացվի Հայաստանում, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ռոք աստղերից շատերն արդեն իրենց համաձայնությունը տվել են մասնակցելու այդ խոշոր փառատոնին»,- հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց նա:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել 10 մլն դրամ (ավելի քան 26 հազար ԱՄՆ դոլար) տրամադրել Գյումրու №6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը, որն ուժեղ վնասվել էր Սպիտակի երկրաշարժից:

Ըստ վարչապետի՝ այդ դպրոցը վայելում է համշախարհային ռոք աստղերի հատուկ ուշադրությունը, ովքեր ՀՀ նախագահի բարձր մրցանակների են արժանացել՝  Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում և բարեգործական համերգներ անցկացնելու համար:

Համաշխարհային ռոք աստղեր Յան Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դին անցյալ տարի հոկտեմբերին «Պատվի շքանշանով» են պարգևատրվել:

Սարգսյանն ընդգծել է համշախարհային հռչակ վայելող ռոք երաժիշտ, Deep Purple խմբի ղեկավար Յան Գիլանի (Ian Gillan) անձնական ներդրումը Գյումրու №6 երաժշտական դպրոցի վերականգնման գործում:

Ապրիլի 26-ին և 27-ին Յան Գիլանը Երևանում ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատռեղ երկու համերգ է ունեցել, որի ողջ հասույթը պետք է ուղղվի Գյումրում №6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը:

«Կարծում եմ, որ մեր համագործակցությունն այս ոլորտում կշարունակվի»,- ավելացրեց վարչապետը:

Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Գյումրու երաժշտական դպրոցին աջակցության բարեգործական ծրագիրը 100-120 մլն դրամ է (262-314 հազար ԱՄՆ դոլար) գնահատվում, որից արդեն հավաքվել է 18 մլն դրամը  (47,2 հազար դրամ):

«Ծրագիրը շարունակվում է, մի շարք կազմակերպություններ արդեն պատրաստ են մասնակցել դրան»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ կառավարության որոշումն իրենից նախագծում 10 տոկոսից էլ պակաս չափով խորհրդանշական մասնակցություն է ներկայացնում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: