483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի երաժիշտներն անհանգստացած են Հայաստանում երաժշտական ճաշակի աղավաղմամբ
15:33
27 Մայիսի 2010

Հայ էստրադային կատարողներն անհանգստացած են Հայաստանում երաժշտական ճաշակի աղավաղմամբ և անորակ երաժշտական ապրանքի հայտնվելով:

«Այս խնդիրը վաղուց է ի հայտ եկել: Վերջին տարիներին մենք բավականին հաճախ ենք անդրադառնում այս թեմային, բայց բացի խոսակցություններից գործն առաջ չի գնում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, էստրադային կատարող Էմմա Պետրոսյանը:

Ըստ նրա՝ հեռուստատեսային և ռադիոեթերը մեծամասամբ լցված է «տգեղ և կեղծ նյութով», որը չի կարելի դաստիարակչական համարել, այդ պատճառով պետք է պայքարել այն անձանց մակարդակով, ովքեր համերգների կազմակերպման և երաժշտական ապրանքի հեռարձակման պատասխանատուն են:

«Օրերս ես վերադարձա Լատինական Ամերիկայում ունեցած հյուրախաղերից և ինձ ապշեցրել է սփյուռքի երիտասարդության ոգին: Մեզ երբեմն չի բավարարում այդ ոգին... Լատինական Ամերիկայում ես հասկացա, որ կարելի է չիմանալ հայոց լեզուն, բայց երգել հայերեն և ճիշտ երգեր երգել, ամբողջ հոգով երգել, լավ հեղինակների երգեր կատարել»,- ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ այժմ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդ կատարողներ կան, այդ թվում ժողովրդական երաժշտության բնագավառում, բայց նրանք լայն հանդիսատեսին ներկայանալու հնարավորություն չունեն:

«Եթե մենք այսպես շարունակենք, ապա շատ կարևոր բան կկորցնենք, որին հասել ենք շատ տարիների ընթացքում»,- ասաց նա:
 
Ըստ Պետրոսյանի՝ այժմ ընդունված է ժամանակակից ռիթմերի հետևից սուրալը: «Ես դեմ չեմ ռեպին կամ ինչ-որ ժամանակակից ուղղության, զանազան երաժշտական սինթեզներին, ես ողջունում եմ առաջադեմ մտքերը, ռիթմը և երաժշտական գաղափարները»,- ասաց նա:

Իր կողմից Հայաստանի վաստակովար արտիստ, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանն ավելացրեց, որ երաժշտական ճաշակի բացակայությունը ողջ աշխարհի խնդիրն է, և գլխավոր դատավորը ունկնդիրն է համարվում:

Ըստ նրա՝ պետք է սերունդների կապն ապահովել, որպեսզի երիտասարդ կատարողներն ավագ սերնդին որպես օրինակ ունենան և միաժամանակ իրենց անհատականությունն ունենան բեմում:

Միաժամանակ երգչուհին կարևոր է համարում մշակույթի նախարարության և համապատասխան կառույցների մասնակցությունն այդ գործընթացում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։