486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում թրաֆիքինգի բացահայտված դեպքերի աճի միտում է նկատվում. ԵԱՀԿ
18:37
26 Մայիսի 2010

Հայաստանում տրաֆիքինգի բացահայտված դեպքերի թիվը վերջին ժամանակներում ավելանում է, կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան։

«Ցավոք, Հայաստանում թրաֆիքինգի մասին հրապարակվող նյութերը ցույց են տալիս, որ Հայաստանում թրաֆիքինգի բացահայտված դեպքերի աճ է նկատվում»,- ասաց Հոֆստրան հինգշաբթի Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ գրքի շնորհանդեսի ընթացքում, որը նախատեսված է իրավապահ գերատեսչությունների համար։

Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրս-կենտրոնի տվյալներով, 2008 թվականին Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 34 մարդ, իսկ 2009 թվականի տվյալներով՝ 60 մարդ, ընդ որում՝ մեծամասնությունը կանայք։

Այս կապակցությամբ Հոֆստրան նշեց, որ ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի կառավարության՝ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը։

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Հայաստանում թրաֆիքինգի աճի կրճատման ուղղությամբ, և դա նկատելի է մի քանի չափանիշներով»,- ասաց նա։

Հոֆստրայի կարծիքով, թրաֆիքինգի աճի կանխարգելման համար պետք է համապատասխան օրենսդրություն մշակվի։ «Անհրաժեշտ է նաև բարելավել գործողության ծրագիր և ռազմավարություն, որը ներկայում մշակման փուլում է»,- ասաց Հոֆստրան։

Իր կողմից  Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրս-կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին, որ Հայաստանի քաղաքացիները հիմնականում սեռական շահագործման են ենթարկվում ԱՄԷ-ում և Թուրքիայում, իսկ աշխատանքային շահագործման՝ Ռուսաստանում և Թուրքիայում։

«Թրաֆիքինգը Հայաստանում շատ տարածված է, ընդ որում, եթե նախորդ տարում հաճախ խոսում էին այն մասին, որ Հայաստանը մի երկիր է եղել, որտեղից տրաֆիքինգի զոհերը մեկնում էին այլ երկրներ, ապա ներկայում Հայաստանում արդեն առկա են մարդկանց շահագործման դեպքեր»,- նշեց նա։

Ընդհանուր առմամբ, Թումասյանի խոսքերով, Հայաստանում 2009 թվականին արձանագրվել է ներքին տրաֆիքինգի երեք դեպք։

Հայաստանի արդարադատության նախարարության փորձագետ Արա Երեմյանն էլ ասաց, որ վերջերս Հայաստանում լուրջ քայլեր են կատարվել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։