480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայագիտության կենտրոն՝ Թեհրանի պետական համալսարանում. ԿԳՆ
16:47
26 Մայիսի 2010

Թեհրանի պետական համալսարանում 2011թ.-ին հայագիտության կենտրոն կբացվի, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կենտրոնի բացման մասին համաձայնագիրը կնքվել է մայիսի 21-ից 25-ը հայկական պատվիրակության՝ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Պատվիրակության կազմում են եղել ԿԳՆ, սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ և բուհերի ներկայացուցիչներ:

«Այցի գլխավոր ձեռքբերումներից է այն, որ Իրանի կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունների մեր գործընկերներն իրականացնում են հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդման ծրագիր Թեհրանի պետական համալսարանում և դրանով հանդերձ հայագիտության կենտրոն ստեղծում»,- ասաց Աշոտյանը:

Նախարարը նշեց նաև, որ Իրանի բուհերում արդեն գործում են հայագիտության կենտրոններ, սակայն Թեհրանի պետական համալսարանում, որը երկրի գլխավոր բուհն է համարվում, դեռ նամն կենտրոն չկար:

Նա հայտնեց նաև, որ Իրանը ասպիրանտական և մագիստրոսական տեղերի համար կսահմանի 10 կրթաթոշակ ՝հայ ուսանողների կրթությունը 2010-ին Իրանում շարունակելու նպատակով:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անգամ առանց համաձայնագրի ստորագրման արդեն այս տարի Հայաստանի Հանրապետությունում 10 կրթաթոշակ սահմանել Իրանի առաջնակարգ բուհերում ասպիրանտական և մագիստրոսական կրթություն ստանալու համար»,- ասաց նա:

Նախարարն այս առնչությամբ նշեց, որ կրթաթոշակներ կտրվեն ոչ միայն տեխնոլոգիաների ոլորտի, այլ իսլամագիտության, իրանագիտության և արևելագիտության բուհերի ուսանողներին, այսինքն, բոլոր այն ոլորտներում, որոնց հետարքրքություն են ներկայացնում:

Աշոտյանը հատկապես ընդգծեց իսլամագիտությունը և նշեց, որ հայկական պատվիրակության այցի հիմնական լեյտմոտիվը քաղաքակրթությունների փոխգործակցությունն էր, որի արդյունքում հնարավոր է փոխըմբռնում և համագործակցություն երկու երկրների միջև:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։