484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ փորձագետները և ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները կքննարկեն օրենսդրական բարեփոխումների մեխանիզմները
14:02
26 Մայիսի 2010

ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները և Եվրամիության փորձագետները սկսել են քննարկել դատաիրավական բարեփոխումների իրականացման հնարավոր մեխանիզմը՝ Երևանում մեկնարկած «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի և քրեական քաղաքականության իրականացման» աշխատաժողովի ժամանակ։

Երկօրյա աշխատաժողովը՝ նախաձեռնված գլխավոր դատախազության և Եվրոպական հանձնաժողովի կողմից, մեկնարկել է չորեքշաբթի Երևանում։

«Նման նախաձեռնության անհրաժեշտությունն այն է, որ տվյալ փուլում Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների փուլում  հանրապետության մի շարք օրենքներում ուղղումներ մտցնելու անհրաժետշություն կա, մասնավորապես, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, քրական քաղաքականության իրականացման գործում»,- աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Ըստ նրա՝ քրեական քաղաքականության արդյունավետ իրականացման համար, որը, գործող օրենսդրության համաձայն՝ դատախազության պարտականությունն է, համապատասխան օրենսդրական բազա է անհրաժեշտ։

«Կարծում եմ, որ այդ նախաձեռնության արդյունքները զգալի կլինեն»,- ասաց գլխավոր դատախազը՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքներում կհաջողվի դատաիրավական բարեփոխումների իրականացման առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել։

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատաիրավական մարմինների ներկայացուցիչները միջազգային փորձագետների հետ համատեղ կքննարկեն քրեական քաղաքականության իրականացման, կոռուպցիոն ռիսկերի նվազման, մարդու իրավական պաշտպանության նոր գործուն մեխանիզմների ստեղծման, նշված ոլորտներում դատախազության դերի, դատախազի լիազորությունների իրականացման մեխանիզմների հետ կապված խնդրահարույց հարցերը:

Ըստ Հովսեփյանի՝ երկօրյա քննարկումների արդյունքները այդ կարևոր հարցերի վերաբերյալ հետագա օրենսդրաական բարեփոխումների հիմքում կլինեն, ինչը կնպաստի եվրոպական չափանիշներին հայկական օրենսդրության  համապատասխանեցման գործընթացին։

Քննարկումներին մասնակցում են հրավիրված միջազգային փորձագետներ Եվրամիության մի շարք երկրներից, մասնավորապես, Իտալիայից, Հունգարիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և այլ երկրներից։

Հրավիրվածների թվում են, ըստ գլխավոր դատախազի, եվրոպական օրենսդրությանը համապատասխան աշխատող պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև երիտասարդ հանրապետություններից մասնակցիներ, որոնք նույնպես գտնվում են օրենսդրության ակտիվ ձևակերպման փուլում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։