478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մի շարք գիտական նախագծեր կներկայացնի ԱՊՀ նորարարական համագործակցության շրջանակներում
15:05
25 Մայիսի 2010

Հայաստանը մի շարք գիտական նախագծեր կներկայացնի ԱՊՀ անդամ երկրների նորարարական համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախապատրաստման  աշխատանքային խմբի նիստում, ասաց էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկօրյա հինգերորդ նիստը բացվեց երեքշաբթի Երևանում։

«Դեռևս վաղ է ասել, թե որ նախագծերը կհաստատվեն, սակայն ծրագրի շրջանակներում Հայաստանը մի շարք գիտական նախագծեր կներկայացնի, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաների, ինչպես նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում»,- ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ ծրագրի գոյության սկզբից Հայաստանը ներկայացրել է ավելի քան 30 ծրագիր։

ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Եվգենի Նովոժիլովի խոսքերով՝ ծրագրին մասնակցում է ԱՊՀ յոթ անդամ երկիր, և Հայաստանը միակ անդամ-երկիրն է հարավկովկասյան տարածաշրջանից։

«Ծրագրի նպատակն է համագործակցություն սկսել ԱՊՀ երկրների միջև նրանց գիտական արտադրանքի իրացման համար, քանի որ ԱՊՀ երկրների մեծամասնությունը համապատասխան շուկա չունի դրա համար»,- ասաց Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը։

Հարությունյանի խոսքերով՝ նկատի առնելով Հայաստանի մեծ գիտական ներուժը, բացի համագործակցությունից տվյալ ծրագիրը լայն հնարավորություններ է բացում, մասնավորապես, գիտական արտադրանքի, մշակումների իրացման տեսանկյունից։

«Ներկայումս իմ ձեռքի տակ ավելի քան 30 նախագիծ կա, որոնք կարող են լայնորեն կիրառվել նանոտեխնոլոգիաների, քիմիայի, ճշգրիտ մեքենաշինության և այլ որոլտներում»,- ասաց Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ տվյալ ծրագիրը թույլ կտա իրականացնել բոլոր նախագծերը։

Ըստ նրա՝ տվյալ փուլում մշակվում են ծրագրի տեխնիկական հարցերը, մասնավորապես, փաստաթղթային, մտավոր սեփականության տեխաբաշխման, երկրների օրենսդրությունների համապատասխանեցման հարցերը։

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսին՝ Ռուսաստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: