484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայհիդրոմետի տնօրենը և Բնապահպանության նախարարության պաշտոնյան կասկածվում են խարդախության մեջ
20:05
24 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Հայպետհիդրոմետ»  ՊՈԱԿ-ի տնօրենի և ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը «Սևանա լճում և նրա ավազանում կատարվող հիդրոօդերևութաբանական մոնիտորինգե ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ ձեռք բերելու համար, հիմք ընդունելով ՌԴ «Բրիգանտինա» ՍՊ ընկերության տնօրենի 2005թ. հուլիսի 22-ի նամակի պատճենն այն մասին, որ «ՌՄ-376» տեսակի նորակառույց նավն արժե 9-10,0 մլն ՌԴ ռուբլի, նշված գինն ընդգրկել է ՀՀ բնապահպանության նախարարության 2006թ. բյուջետային հայտում:

Ինչպես հայտնում է աղբյուրը, նավի մատակարարման համար ՀՀ պետական բյուջեով 2006 թվականին  նախատեսվել և  հետագայում «Կամար» ՓԲ ընկերությանը վճարվել է 153,0 մլն դրամ (ներառյալ փոխադրման համար նախատեսված 18,0 մլն. դրամը):

Պարզվել է, որ «Կամար» ՓԲԸ-ն ձեռք է բերել ոչ թե 9-10 մլն ռուբլի, այլ՝ 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք  3,2 մլն ՌԴ ռուբլի արժողության «ԲՊՄ-74 Մ-ԺԴե տեսակի ձկնորսական նավ՝ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերությունից:

«ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետը, նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, չնայած  որ «Կամար» ՓԲԸ-ի ձեռք բերած «ԲՊՄ-74 Մ-ԺԴե տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, այսինքն` ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված տեխնիկական չափորոշիչներից, չի կատարել ծառայողական պարտականությունները և  ՊՈԱԿ-ի տնօրենի ցուցումով,  առանց առարկայական և փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է վերջինիս ներկայացրած 2007թ. մարտի 16-ի թիվ 06/88-1-Ե եզրակացությունը, թե  153,0 մլն դրամ արժեքով «Կամար» ՓԲ ընկերության մատակարարած նավը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին»,- նշվում է հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ նավն ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից  գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ստուգման նյութերով «Կամար» ՓԲԸ ընկերության տնօրենի, գլխավոր հաշվապահի և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի, բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։