484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գրականության դասականների ստեղծագործության էկրանավորման պրեմիերան կլինի ամռանը
18:29
24 Մայիսի 2010

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կսկսի հայկական գրականության դասականների ստեղծագործություններով նկարահանած երկու նոր գեղարվեստական ֆիլմերի ցուցադրությունը, տեղեկացրեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

«Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է դասական ֆիլմերի նկարահանման քաղաքականությունը, և մոտ ապագայում հեռուստաէկրաններ դուրս կգա երկու նոր գեղարվեստական կինոնկար՝ «Խաչագողի հիշատակարանը»՝ նկարահանված հայ մեծ գրող Րաֆֆու համանուն վեպի հիման վրա, և հայ դասական Շիրվանզադեի «Արտիստ» ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմ, որի աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոս»,- երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Հարությունյանը։

Դրական բնութագրելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության քաղաքականության բարփոխումները՝ Հարությունյանը նշեց, որ «այն առաջինն  է լուրջ փոփոխությունների շեմին»։ «Ավելի վաղ մենք նշել ենք հեռուստաեթերի մաքրման անհրաժեշտությունն այնպես կոչված «աղբից», և այսօր մենք արդեն վստահ կարող ենք ասել, որ Հանրայինի հեռուստաեթերը եթե ոչ 100 տոկոսով, ապա հիմնականում մաքրված է ցածրորակ սերիալներից»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքերով, վերջին ժամանակներում հեռուստաընկերության կտրուկ աճած վարկանիշը հաստատում է հեռուստաընկերության նոր քաղաքականության հաջողված լինելը՝ հատուկ նշելով լրատվական «Հայլուր» հաղորդումը, որն ըստ վարկանիշային ցուցանիշների առաջատար է մյուս լրատվական հաղորդումների շարքում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։
 
Այս տարվա համար նախատեսած նախագծերի թվում Հարությունյանը նշեց երկու նոր գեղարվեստական ֆիլմ, որոնցից մեկը նվիրված կլինի հայ մեծ գրող խաչատուր Աբովյանի կյանքին և գործունեությանը, մյուսը՝ Հայաստանի ազգային ժամանակակից բանակին։ -0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: