482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան սկսել է հաճախ դիտարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում. Մարկեդոնով
19:54
21 Մայիսի 2010

Թուրքիան այսօր ավելի հաճախ է դիտարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից առաջ էր, հայտարարեց Ռազմական և քաղաքական վերլուծության ռուսական կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Այս պահին անընդհատ վերարտադրվում է թուրք քաղաքական գործիչների՝ հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտությանը շաղկապելու գործընթացը, և իրականում Թուրքիան այսօր ավելի շատ է քննարկվում ղարաբաղյան հակամարտության համատեքստում, քան երկու կամ երեք տարի առաջ»,- ուրբաթ Երևանում «Կովկաս-2009» միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց նա: 

Ըստ նրա, Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից և 2009թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և 2010թ.-ի փետրվարին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումներից հետո, երկու գործընթացների՝ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության շաղկապումը կրկին շրջանառության մեջ է մտել:

Միաժամանակ Մարկեդոնովը վստահություն հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում երկու գործընթացների տարբեր ընթացքի  և դրանց շաղկապման մասին թեզը կհիմնավորվեր:

«Եթե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը վավերացման տեսքով հետագա զարգացում ստանա, ապա թեզը ճիշտ կլիներ, բայց ներկա իրավիճակը, որն առկա է հայ-թուրքական կարգավորման մեջ, ցույց է տալիս, որ այդ խնդիրը չի լուծվել»,- ընդգծեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: