484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում
15:05
20 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի նիստի ժամանակ ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում ուղղումների նախագիծը:

«Հեռուստատեսության և ռադիոյի հետագա զարգացումները ենթադրում են թվային հեռարձակման անցում՝ հաշվի առնելով, որ արդեն շատ երկրներ հեռարձակման նոր ձևաչափին են անցել»,- ներկայացնելով օրինագիծը՝ նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը:

Ըստ նրա, թվային հեռարձակման անցնելը նախատեսվում է ԵՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Ինչպես կարծում է փոխնախարարը, նոր ձևաչափին անցնելը թույլ կտա հեռարձակման բազմակողմանիություն ապահովել, իսկ երկրի կառավարության կողմից արդեն համապատասխան հայեցակարգ է հաստատվել, որը որոշում է թվային հեռարձակման անցման սկզբունքներն ու փուլերը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ղեկավարի տեղակալը, նախագծի համաձայն, Երևանում կգործի 18 հեռուստատեսություն և 12 ռադիոկայան՝ թվային հեռարձակմամբ, իսկ հանրապետության տարածաշրջաններում՝ համապատասխանաբար 9 հեռուստատեսություն և 4 ռադիոկայան: Ընդ որում, ինչպես ավելացրեց նա, հեռուստատեսությունն ու ռադիոկայանները սեփական ուղղություն կունենան, հանրապետությունում կգործեն հանրային ալիքներ և ռադիո, մանկական,  մշակութային հեռուստատեսային և ռադիոընկերություններ:

Թվային հեռարձակման անցումը, ինչպես նա տեղեկացրեց, նախատեսվում է Հայաստանում իրականացնել 2013թ.-ի հուլիսի 20-ին, իսկ արդեն 2010թ.-ի հուլիսի 20-ին թվային հեռարձակման 10-ամյա արտոնագիր ստանալու համար 18 մրցույթ կանցկացվի: Միաժամանակ փոխնախարարը պարզաբանեց, որ արտոնագիր ստացած հեռուստաալիքներն ու ռադիոկայանները որոշ ժամանակ կհեռարձակեն զուգահեռ՝ թվային և համանման ձևաչափով:

Ինչպես տեղեկացրեց Թումասյանը, պետությունը ծրագրում է սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել ընդունիչ սարքով, որը կձևափոխի թվային ազդանշանը անալոգայինի: Ըստ նրա, տվյալ օգնությունից կարող են օգտվել անապահով ընտանիքները, ովքեր հեռուստացույց են ձեռք բերել մինչև 2005թ.-ը: Մնացած բոլորի համար, ըստ բերված տվյալների, ազդանշանի ձևափոխման սարքի ձեռքբերումն ու տեղադրումը 50-60 դոլար կարժենա:

Փոխնախարարի ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանի  անալոգիականից թվային հեռարձակման անցումը 18-30 մլն դոլար կարժենա:

Հինգ խորհրդարանական խմբակցություններից օրինագծին լիովին կողմ է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն խմբակցությունները, «Ժառանգություն» և «Դաշնակցություն» ընդդիմադիր խմբակցությունները որոշակի նկատողություն ունեն փաստաթղթի առնչությամբ:

ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց հաջորդ շաբաթ նախագծի ուղղումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ գումարել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։