486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հինգերորդ Համահայկական խաղերը կանցկացվեն օգոստոսի 13-21-ը Երևանում
19:51
19 Մայիսի 2010

2011 թվականի օգոստոսի 13-21-ը Երևանում կանցկացվեն հինգերորդ Համահայկական խաղերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Մայիսի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մասնակցել է 2010թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստին: Նիստին ներկա են գտնվել նաև կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը, սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին նախարար Արթուր Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Այսօր համահայկական խաղերը հանդիսանում են  ոչ միայն մեր երկրի կարևորագույն մարզական միջոցառումներից մեկը, այլ նաև յուրահատուկ կամուրջ են  Հայաստան –Սփյուռք հարաբերություններում: Արդեն 5-րդ անգամ աշխարհասփյուռ հայ երիտասարդությունը միավորվելու է հայրենի հարկի տակ:

Նախորդ խաղերի փորձը ցույց է տվել, որ համահայկական խաղերը նպաստում են  տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների միավորմանը: Միջոցառումը կարևորվում է ոչ միայն երկրի ղեկավարության, այլ նաև յուրաքանչյուր հայի կողմից: Վստահորեն կարող եմ ասել, որ համահայկական խաղերը նշանակալի ներդրում են ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: Հայտնում եմ նաև իմ պատրաստակամությունը աջակցելու  ձեզ միջոցառման  հետ կապված ցանկացած  հարցում»:

Նիստի ժամանակ մասնակիցներն ամփոփել են նաև 2009 թվականի բասկետբոլի և ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները և քննարկել են 2011 թվականի մեծ Համահայկական խաղերի կազմակերպումը: Կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել է, որ երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը զգալիորեն աճել է այն ժամանակվանից ի վեր, երբ 1999թ առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը:

«Առաջին խաղերին մասնակցում էին մարզիկներ 23 երկրների 64 քաղաքներից, իսկ 4-րդ խաղերին` 27 երկրների 94 քաղաքներից: Զարգանում են ոչ միայն հարաբերությունները զանազան համայնքների, այլև մասնակիցների միջև, զգացվում է հաղթելու ցանկությունըե,- նշել է Արմեն Գրիգորյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։