478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դուռը շրխկացրեց Թուրքիայի առջև Անկարայի կողմից ղարաբաղյան հարցն անընդհատ արծարծելու պատճառով
14:12
19 Մայիսի 2010

Թուրքիայի, մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցի անընդհատ արծարծման պատճառով Հայաստանը դուռը շրխկացրեց, և Թուրքիան մնաց մեկուսացված:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

 «Ըստ էության` Թուրքիային ասել են, որ ինքը այնտեղ անելիք չունի: Եվ Թուրքիայի վարչապետի կողմից անընդհատ այդ նույն հարցին անդրադառնալը, անընդհատ նույնը կրկնելը վերջիվերջո բերեց նրան, որ հենց Թուրքիան դուրս մղվեց այս տարածաշրջանում քաղաքակիրթ հարաբերություններ կառուցողների շրջանակից»,- ասաց Քոչարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ ղարաբաղյան խնդրի քննարկումը թուրք պաշտոնական անձանց  հանդիպումների ժամանակ այլ երկրների ներկայացուցիչների հետ իսկապես տեղ է գտնում, բայց նրանք երբեք չեն ասում, իսկ ինչ են իրենց պատասխանում այդ երկրների ղեկավարները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, համանախագահներ:

«Չէ՞ որ նույնիսկ հրապարակավ հայտարարվել է, որ խնդիրը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում... Եվ այս իրավիճակում ուղղակի զարմանալի է, ինչքան կարելի է այդ մենախոսությամբ զբաղվել: Նույնը կրկնել, երբ որ լսող չկա: Ի վերջո, չէ՞ որ դա դառնում է նույնիսկ ձանձրալի»,- ասաց Քոչարյանը:

Փոխնախարարը նշեց, որ իրականում Թուրքիան կարող էր անելիք ունենալ մի դեպքում, եթե նա դրդեր Ադրբեջանին կառուցողական լինել, այլ ոչ թե իր հայտարարություններով, ըստ էության, հրահրեր Ադրբեջանին ավելի կարծր դիրքորոշման:

«Ի դեպ, մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ Թուրքիային ձեռնտու չէ այդ հարցի կարգավորումը: Միգուցե այդ կրտսեր եղբոր կարգավիճակը ձեռք է տալիս Թուրքիային: Ինչո՞ւ: Որովհետև եթե հարցը լուծված է, ապա կախվածությունը էապես նվազում է: Իսկ որ երկու եղբայրների միջև հարաբերությունները այնքան էլ եղբայրական չեն, մենք դրանում համոզվեցինք նախորդ տարվա մոտավորապես այս ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը բացահայտ նեղացած կեցվածքով սկսեց «հարձակում» Թուրքիայի նկատմամբ»,- ավելացրեց Քոչարյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Ադրբեջանն այդպես է վարվում բոլոր երկրների նկատմամբ, և վերջին ժամանակներս թիրախ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգները։

«Դա մի բանի մասին է խոսում: Եթե երկիրը անընդհատ բոլորից նեղացած է՝ մեկ Ռուսաստանից, Մինսկի խմբից, Ամերիկայից, Թուրքիայից, ամբողջ աշխարհից, դա խոսում է այն մասին, որ այն քաղաքականությունը, որ իրենք վարում են, որն ընդամենը պրոպագանդա է, այլ ոչ թե իրական առաջընթացի ձգտում:

Դա ընդամենը ձգտում է, որ այն մեղքը, այն պատասխանատվությունը, որ իրենցն է,  գցեն ուրիշի վրա: Իհարկե, այդպիսի մոտեցումով մենք առաջընթաց չենք արձանագրի: Եվ այդ ձանձրալի պնդումները, միայն մի բանի գնահատական են` Ադրբեջանի ձախողված քաղաքականության»,- ասաց Քոչարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: