478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը կարևորում է ԵԱՀԿ-ի դերը տարածաշրջանում կայունության հաստատման գործում
10:29
19 Մայիսի 2010

Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում, ասել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ընթացքում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։  

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Դունյա Միյատովիչը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է իր աշխատանքային խմբին այստեղ ցուցաբերված լավ ընդունելությամբ և համագործակցության պատրաստակամությամբ:

ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունել է ՀՀ կառավարության` քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանն ուղղված քայլերը` այն համարելով մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք, ինչը, նրա խոսքով, բազմաթիվ արևմտաեվրոպական երկրներ ևս նոր են նախաձեռնում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացին:

Միյատովիչն այն գնահատել է որպես ապագային ուղղված կարևոր քայլ և պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն  ապահովելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացում:

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները Երեքշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումները, որոնք ենթադրում են հեռուստատեսության և ռադիոյի անցումը թվային հեռարձակման 2013 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։