486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Հայաստանին դժվարություններ են սպասում. պատգամավոր
20:09
18 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ում Հայաստանին մեծ դժվարություններ են սպասում, այս կարծիքին է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«Մեզ համար հեշտ չի լինի աշխատել ԵԽԽՎ-ում՝ հաշվի առնելով նախագահի վարած քաղաքականությունը»,- երեքշաբթի երկրի խորհրդարանում քաղաքական հայտարարությունների ժամի ընթացքում ասաց նա։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն էթնիկ թուրք է։ Չավուշօղլուն այցով Հայաստանում էր մայիսի 12-13-ը և հանդիպել է երկրի քաղաքական ղեկավարության և խորհրդարանական խմբակցության անդամների հետ, ինչպես նաև՝  արտարդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանը ԵԽԽՎ  նախագահի՝ երկիր կատարած վերջին այցից պետք է անհրաժեշտ եզրակացություններ անի։ Խմբակցության ղեկավարնը հիշեցրեց, որ միայն «Դաշնակցությունն» է հրաժարվել հանդիպել կառույցի ղեկավարի հետ։

«Շատ ուժեր են հանդիպում անցկացրել Չավուշօղլուի հետ... Մի քանիսը նույնիսկ սկսել են բողոքել թուրքին Հայաստանից։ Այցի ժամանակ Չավուշօղլուն ևս մեկ անգամ հաստատեց, որ ինքը թուրք է, այլ ոչ հեղինակավոր միջազգային կառույցի ներկայացուցիչ»,- նշեց Հովհաննիսյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Չավուշօղլուն կոչ է արել հարգել իր որոշումը՝ չայցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և հույս է հայտնել, որ շուտով Հայաստանը կթերթի իր պատմության սև էջը (նկատի ունենալով 2008թ.-ի մարտի 1-2 դեպքերը - «Նովոստի- Արմենիա»)։

«Բայց դրա հետ մեկտեղ նա չհիշեց իր երկրի պատմության սև էջերը»,- ընդգծեց նա։

Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը և շատ ցավոտ է արձագանքում Արևմուտքի քննադատությանն այս հարցում։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: