480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն կօգնի Հայաստանին միջազգային չափորոշիչների համապատասխան լրամշակել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը
19:18
18 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ն պատրաստ է Հայաստանի կառավարությանը աջակցություն ցուցաբերել «Հեռուստաատեսության և ռադիոյի մասին» օրենքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցում, երեքշաբթի Հայաստանում հեռուստատեսության թվայնացման մասին հասարակական քննարկումների ժամանակ ասաց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները երեքշաբթի կայացած նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են հեռուստատեսության և ռադիոյի անցումը թվային հեռարձակման, ինչն ԵԽ հանդեպ երկրի պարտավորություն է համարվում։ Հայաստանի անցումը հեռարձակման նոր ձևաչափի թույլ կտա ապահովել հեռարձակման բազմակողմայնություն, իսկ երկրի կառավարությունն արդեն հավանություն է տվել համապատասխան հայեցակարգին, որը որոշում է թվային հեռարձակման անցնելու սկզբունքներն ու փուլերը։

«ԵԱՀԿ-ն արդեն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ փորձագետներ տրամադրելով և պատրաստ է աջակցություն ցուցաբերել ու խորհրդատվություն տրամադրել՝ միջազգային նորմերին օրենքը համապատասխանեցնելու հարցում»,- ասաց Կապինոսը։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է ԶԼՄ-ների ազատության ապահովման  հարցում և ուշադրության կենտրոնում է պահում հեռուստատեսության թվայնացման խնդիրները, որոնք լուրջ ազդեցություն կունենան երկրում ԶԼՄ-ների ընդհանուր իրավիճակի վրա։

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ ՀՀ իշխանություններն ընդունում են և պատրաստ են Հայաստանում ԶԼՄ-ների բազմազանություն ապահովել, այդ թվում՝ ԵԱՀԿ փորձագետների կողմից տրամադրված թվայնացման հարցում փորձառության, դրա սոցիալտնտեսական հետևանքների, ոլորտի կարգավորման հարցերի և թվային հեռարձակման անցնելու մյուս տեսակետների հիման վրա։

 «Թվային հեռարձակմանն առավել արդյունավետ անցման համար մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը մինչև օրիանգիծը խորհրդարանի քվեարկությանը ներկայացնելը  բաց հասարակական քննարկումներ անցկացնել տեղացի և օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ, ինչը թույլ կտա ժամանակին օրենսդրությունում անհրաժեշտ փոփոխություններ մտցնել»,- ասաց Կապինոսը։

Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման հայեցակարգի համաձայն՝ որը տրամադրված է կառավարության քննարկմանը, 2015թ.-ից Հայաստանի բոլոր հեռուստառադիոընկերությունները կանցնեն թվային հեռարձակման։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։