480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակույթը կներկայացվի Իտալիայի Սիենա քաղաքում
10:48
18 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, «Դուչի հիմնադրամի» տնօրեն Պաոլո Դուչիին և հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Մարիո Ավալիանոյին, ովքեր նաև ճանաչողական շրջայց են կատարում` ծանոթանալու Հայաստանի մշակութային ժառանգությանն ու ժամանակակից արվեստին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Իտալիայի Սիենա քաղաքում «Դուչի» հիմնադրամի կողմից Հայաստանի մշակույթին նվիրված` «Հանդիպումներ եվրոպական մշակույթի հետ. Հայաստան» նախագծի իրականացման խնդիրներին: Հիմնադրամի առաքելություններից մեկը` նման խորագրի ներքո յուրաքանչյուր անգամ որևէ երկիր ներկայացնելն է և աշնանը ՀՀ մշակույթի նախարարության և հիմնադրամի ջանքերով Սիենայում կներկայացվի հայկական մշակույթը` կատարողական արվեստը, կերպարվեստը:

Նախարար Հասմիկ Պողոսյանը «Դուչի» հիմնադրամի տնօրենին առաջարկեց ծրագրին առավել հանգամանալից անդրադառնալու և այն ամբողջացնելու նպատակով` ճանաչողական այցի ավարտին կրկին անգամ աշխատանքային քննարկում անցկացնել, ինչին Պաոլո Դուչին սիրով համաձայնեց: Հանդիպման ավարտին կողմերը հայտնեցին այն համոզմունքը, որ Հայաստանի մշակույթին նվիրված Սիենայի նախագիծը անպայմանորեն կունենա շարունակականություն և հայ-իտալական մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում կլինի լավագույն ներդրումներից մեկը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։