488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության խորացմամբ. Սարգսյան
20:05
17 Մայիսի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկուշաբթի Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է հայ-չեխական համագործակցությանը կարևորությունը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ֆիշերը Երևան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։

«Ողջունելով հյուրին` նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու  հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ:

Իր հերթին, Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը և Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հեռանկարներ կան:

Ֆիշերն ընդգծել է տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովը մեծապես կնպաստի դրան:

Կողմերը կարևորել են նաև մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնումը և այդ նպատակով համապատասխան ծրագրերի մշակումը:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին: Չեխիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում այս հարցում և գտնում, որ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև փոխհամաձայնությամբ և Մինսկի խմբի շրջանակում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: