486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն առաջին անգամ կմասնակցի Եվրատեսիլին նվիրված FlashMob ակցիային
14:58
17 Մայիսի 2010

Երևանն առաջին անգամ կմասնակցի  FlashMob  պարային միջոցառմանը, որն այս տարի նվիրված է Եվրատեսիլ-2010 միջազգային երգի մրցույթին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Orange-Armenia հեռուստահաղորդակցական  ընկերության մամուլի ծառայությունից։

FlashMob-ը նախապես ծրագրված զանգվածային պարային ակցիա է, որի ընթացքում մարդկանց մի մեծ խումբ հանկարծակի հայտնվում է հասարակական վայրում՝ մի քանի րոպեների ընթացքում կատարելով նախապես պայմանավորված գործողություններ։

«Orange-ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը կմիանա այն 10 եվրոպական քաղաքներին, որտեղ անց է կացվում ամենամեծ համաեվրոպական պարային FlashMob միջոցառումը` նվիրված Եվրատեսիլին»,- ասվում է Orange-Armenia-ի հաղորդագրությունում։

Այնտեղ նշվում է, որ Արդեն իսկ Facebook-ում ստեղծվել է Eurovision 2010 FlashMob Dance (Armenia) խումբը, որտեղ կարելի է գտնել ուսուցողական ֆիլմերը:

«FlashMob-ի իրականացման տեղն ու ժամն առայժմ գաղտնի են պահվում, որպեսզի միջոցառումը բացարձակապես ինքնաբուխ լինի»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելին, շուտով ի հավելումն «Ծիրանի կորիզ» երգի պաշտոնական տեսահոլովակի՝ հեռուստատեսությամբ կհայտնվի նաև նույն երգի մեկ այլ տեսահոլովակ, որի տեսագրմանը մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչներ, ովքեր մաս առ մաս կատարել են «Ծիրանի կորիզ» երգը:

Տեսահոլովակը, որն իրենից ներկայացնում է այսպես կոչված “lip-dub”, Orange-ի «միասին կարող ենք ավելին» կարգախոսին համահունչ` կոչ է անում միասին աջակցել Հայաստանի հաղթանակին:

««Սա դեռ ամենը չէ: Առաջին անգամ Հայաստանի երկու մեծ քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա ցանկացողներին միասնաբար աջակցել Հայաստանին», ասաց ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange-ը խոստանում է, որ կիսաեզրափակչի և եզրափակչի հեռարձակման օրերը Երևանի և Գյումրիի բնակիչների համար անմոռանալի կդառնան իրենց գույներով և բազմաբնույթ իրադարձություններով, իսկ Երևանում տեղի կունենա աննախադեպ «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած կատարողներ տարբեր երկրներից:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Orange Armenia-ի աջակցությամբ Եվրատեսիլ-2010 մրցույթի ուղիղ հեռարձակում կիրականացնի, որն այս տարի տեղի կունենա Օսլոյում  (Նորվեգիա)։

«Եվրատեսիլ-2010» մրցույթին Եվա Ռիվասը կկատարի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ բառերը՝ Կարեն Կավալերյանը։ Երգում ասվում է այն մասին, որ գետնին նետած ծիրանի կորիզից մինչև երկինք ծիրանի ծառ կաճի՝ Հայաստանի խորհրդանիշը։

Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։