486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Եվրատեսիլին տեխնիկական պատճառներով Հայաստանը շքեղ շոու չի ներկայացնի. Եվա Ռիվաս
14:09
17 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Տեխնիկական պատճառներով «Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանը չի կարողանա շքեղ շոու ներկայացնել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց մրցույթի հայ ներկայացուցիչ Եվա Ռիվասը։

«Որևէ գերշքեղ բան չի լինի։ Մենք ցանկանում էինք ինչ-որ շքեղ, աներևակայելի բան անել, բայց տեխնիկական պատճառներով Եվրատեսիլի կազմակերպիչները մեզ թույլ չտվեցին»,- ասաց նա։

«Այդուհանդերձ՝ հետաքրքիր կլինի, գեղեցիկ կլինի»,- ավելացրեց նա։

Ռիվասն ասաց, որ Հայաստանում մրցույթի շոուին մեծ նշանակություն են տալիս, թեև ամենակարևորը այն մարդիկ են, ովքեր մասնակցելու են մրցույթին։

Ըստ նրա՝ ամենակարևորը մրցույթին այնպիսի մարդկանց մասնկցությունն է, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Մարիամ Մեհրաբովան։

 «Ինձ թվում է, որ եթե նույնիսկ բեմում որևէ այլ բան չլիներ, բավական է այն մարդկանց ներկայությունը, ովքեր կլինեն բեմում»,- նշեց նա։

«Եվրատեսիլ-2010» մրցույթին Եվա Ռիվասը կկատարի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ բառերը՝ Կարեն Կավալերյանը։ Երգում ասվում է այն մասին, որ գետնին նետած ծիրանի կորիզից մինչև երկինք ծիրանի ծառ կաճի՝ Հայաստանի խորհրդանիշը։

Բեք-ոկալ կապահովեն Տիգրան Պետրոսյանը, Դորիանս խմբի մենակատար Գոռ Սուջյանը և Մարիամ Մեհրաբովան։

Մայիսի 27-ին Ռիվասը երկրորդ համարի ներքո ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում, որին կմասնակացեն Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: