481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Եվա Ռիվասը վստահ է հայ սփյուռքի աջակցությանը «Եվրատեսիլ-2010»-ում
13:18
17 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսլի-2010» մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը վստահ է հայ սփյուռքի աջակցությանը։

«Այսօր սփյուռքը շատ աշխույժ է այսօր։ Բոլորը կքվեարկեն, դա 100% է»,- նախօրեին լրագրողներին ասաց նա։

Ըստ Ռիվասի՝ փրոմո-տուրի շրջանակներում ինքն այցելել է Հունաստան, Կիպրոս, Ուկրաինա, Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, և ամեն տեղ սփյուռքը նրա հաջողության հետ մեծ հույսեր է կապել, ինչը նրան լրացուցիչ պատասխանատվություն է հաղորդում մրցույթին պատրաստվելիս։

«Ես նայել եմ ամեն մի մարդու աչքերին, և նրանցում հույսի կրակ է վառվել»,- նշեց նա։

Ռիվասն ավելացրեց, որ իրեն շատ լավ են ընդունել բոլոր երկրներում, որոնք ինքն այցելել է փրոմո-տուրի շրջանակներում։

Այդ կապակցությամբ երգչուհին նշել է, որ այդ բոլոր երկրներում երգը մեծ ճանաչում է գտել և ոչ միայն հայերի միջև. շատ ակումբներում արդեն հնչում են երգի ռեմիքս տարբերակները։

 «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ռիվասը նաև հայտնեց, որ իր փրոմո-տուրի շրջանակներում վերջին քաղաքը, որը ինքը կայցելի, կլինի Լիոնը, որտեղ մայիսի 22-ին նա կմասնակցի իր ընկեր Արման Հովհաննսիյանի մենահամերգին։

Ռիվասը նաև հայտնել է, որ հայ պատվիրակությունն այս գիշեր մեկնում է Օսլո։

«Եվրատեսիլ-2010» մրցույթին Եվա Ռիվասը կկատարի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ բառերը՝ Կարեն Կավալերյանը։ Երգում ասվում է այն մասին, որ գետնին նետած ծիրանի կորիզից մինչև երկինք ծիրանի ծառ կաճի՝ Հայաստանի խորհրդանիշը։

Բեք-ոկալ կապահովեն Տիգրան Պետրոսյանը, Դորիանս խմբի մենակատար Գոռ Սուջյանը և Մարիամ Մեհրաբովան։

Մայիսի 27-ին Ռիվասը երկրորդ համարի ներքո ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում, որին կմասնակացեն Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: