484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներոււմ ՀՀ նախագահն այցելել է Գալենցների թանգարան
10:31
17 Մայիսի 2010

«Թանգարանների գիշեր»  ակցիայի շրջանակներում շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է հայտնի հայ նկարիչներ, ամուսիններ Հարություն և Արմինե Գալենցների նոր թանգարանը։ Պետության ղեկավարը դիտել է ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ավելի քան 300 կտավ՝ նկարիչների շուրջ 1000 աշխատանքներից, որոնք պահվում են թանգարանում։

Թանգարանը հիմնադրվել է նկարիչների արվեստանոցի հիման վրա և բացվել է 2010թ.-ի փետրվարի 27-ին։

Ըստ «Գալենց» մշակութային հիմնադրամի և թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովայի՝ մինչև թանգարանի բացումը նկարները վատ պայմաններում էին պահվում։ Նա նշեց, որ թանգարանի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռ 2002թ.-ին և շարունակվել շուրջ ութ տարի։

Իր հերթին Հարություն և Արմինե Գալենցների որդին՝ Սարո Գալենցը լրագրողներին ասաց, որ թանգարանը նախատեսված է ոչ միայն հասարակ այցելուների համար, այլ նաև պրոֆեսիոնալ արվեստագետների համար։ «Առանց այս թանգարանի կերպարվեստի պատմության շղթան ամբողջական չէր լինի»,- ասասց նա։

Թանգարանի բացումը նվիրված էր Արմնինե Գալենցի 90 և Հարություն Գալենցի 100-ամյա հոբելյաններին։ Հեռանկարներում ծրագրվում է նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը Լիբանանում։

Հարություն Գալենցը հայ նկարիչ է։ Ծնվել է 1910 թվականին Կյուրուն քաղաքում (Օսմանյան կայսրության)։ 1915 թվականին, փրկվելով Հայոց ցեղասպանությունից, հայտնվել է Հալեպում, որտեղ մինչև 1922 թվականն ապրել է որբանոցում։ 1927 թվականին բնակություն է հաստատել Տրիպոլիում (Լիբանան), իսկ 1930-ին տեղափոխվել է Բեյրութ և սկսել է զբաղվել ակտիվ ստեծագործական կյանքով։ 1946 թվականին վերջնականապես տեղափոխվել է Հայաստան։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։