486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական երկու պետությունների բանակները պատրաստ են հակահարված տալու հակառակորդի հավակնություններին. Օհանյան
12:10
14 Մայիսի 2010

Հայկական երկու պետությունների (Հայաստան և Ղարաբաղ) բանակները պատրաստ են հակահարված տալու հակառակորդի հավակնություններին, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մեր զուսպ վերաբերմունքն ադրբեջանական քարոզչամեքենայի  հայտարարությունների նկատմամբ հաճախ կարող է սխալ կարծիք ստեղծել, սակայն հայկական երկու պետությունների զինված ուժերը միշտ պատրաստ են արժանի պատասխան տալ հակառակորդի ցանկացած հավակնություններին։ Եվ սրանք դատարկ խոսքեր չեն՝ ադրբեջանցիները բազմիցս համոզվել են դրանում»,- ասել է Օհանյանը։

Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ խաղաղության գինն ամենից լավ գիտեն հենց զինվորականներն ու պատերազմի կրակի միջով անցած մարդիկ։

«Նրանց քաջ ծանոթ են պատերազմի աղետները։ Այսպես թե այնպես, մենք որոշակի հետևություններ ենք անում և պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի»,- նշել է Օհանյանը։

Ըստ նրա        Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ռազմատենչ հայտարարությունները նորություն չեն և արդեն սովորական են դարձել հայկական կողմի համար։

«Ընդգծեմ, սակայն, որ ես՝ որպես պաշտպանության նախարար, իրավունք չունեմ անտարբեր մնալ մեր երկրի անվտանգությանը, պաշտպանունակությանը, զինված ուժերին վերաբերող ցանկացած հարցի նկատմամբ»,- ասաց Օհանյանը։

Նա ընդգծել է, որ ռազմական կառույցի ցանկացած ղեկավար կառուցում է իր գործունեությունն այն հիմքի վրա, թե ինչպիսի հակառակորդ է կանգնած իր առջև, որոնք են նրա մտադրությունները և հնարավորությունները, որոնք են այն մարտահրավերները, որոնց անհրաժեշտ է դիմակայել։

«Հակառակորդի զինված ուժերի ցանկացած զարգացում պետք է զգաստացնի։ Իսկ Ադրբեջանի հայտարարությունները սովորական են այն առումով, որ շատ խոսել դեռ չի նշանակում գործել»,- ասել է պաշտպանության նախարարը։

«Մենք միշտ կողմնակից ենք եղել հարցերի լուծման բանակցային ճանապարհին, խնդիրների լուծմանը երկխոսության միջոցով։ Այլ՝ ռազմական ճանապարհով, հարցը մեկ անգամ արդեն լուծվել է»,- նշել է Օհանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։