486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևի այցը Թուրքիա չի հանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների կամ ղարաբաղյան հարցի ակտիվացման. փորձագետ
18:07
13 Մայիսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա, որն ավարտվեց նախօրեին, չի հանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման կամ ղարաբաղյան հարցի կարգավորման. ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Մեդվեդևի այցը Թուրքիա անհրաժեշտ է դիտարկել միայն ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, քան տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական համատեքստի լայն շրջանակում, ինչի մասին վկայում է ինչպես բանակցությունների գործընթացը, այնպես էլ ստորագրած փաստաթղթերը»,- հինգշաբթի ասաց Մելքոնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարություններին, ապա ինչպես կարծում է փորձագետը, Ռուսաստանը, լինելով ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ըստ կարգավիճակի պետք է դիրքորոշում արտահայտի, և Մեդվեդևի հայտարարությունը հայ-թուրքական հարբերությունների կարգավորման և ղարաբաղյան հարցի խաղաղ լուծմանը կողմ հանդես եկող Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հաստատումն է։ 

Նա նշեց, որ հանդիպման ձևաչափը թույլ էր տալիս չանդրադառնալ այս թեմային այցի ընթացքում, և հնչեցրած հարցն ավելի շատ տեղավորվում է թուրքական քաղաքականության համատեքստում՝ միջազգային ցանկացած հանդիպմանն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման հարցին՝ դրանով իսկ տպավորթյուն ստեղծելով, որ այդ հարցն Անկարայի քաղաքական առաջնահերթությունների թվում է։

«Սա կապված է այն հեռանկարի հետ, որը սպասում է Թուրքիային, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որտեղ հայ-թուրքական արձանագրությունները և դրանց շուրջ զարգացումներն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության նախընտրական քարոզարշավի կարևոր ատրիբուտ կդառնան»,- ասաց Մելքոնյանը։

Ինչպես նշեց թուրքագետը, տարբեր առիթներով բարձրացնելով հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցը՝ թուրքական իշխանությունները հիմք են ստեղծում հետագա քարոզչությունն իրենց համար անհրաժեշտ հունով տանելու համար։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր թուրք գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով անցկացրած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ ի վերջո և Թուրքիան, և Հայաստանը կկարողանան հասնել անհրաժեշտ լուծումների և վերականգնել հարաբերությունները ողջ ծավալով։ Մեդվեդևը նշել է նաև, որ Մոսկվան և Անկարան մտադիր են օժանդակել կովկասյան տարածաշրջանի կայունության ամրապնդմանը և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։