484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ ղեկավարի չափից ավելի ներգրավումը Հայաստանին վերաբերող տարբեր հարցերում անցանկալի է. թուրքագետ
17:26
13 Մայիսի 2010

ԵԽԽՎ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի չափից ավելի ներգրավումը Հայաստանին կամ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող տարբեր հարցերում անցանկալի է Երևանի համար, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ինչպես նշեց թուրքագետը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, Չավուշօղլուն Թուրքիայի գործող իշխող կուսակցության ակտիվ ներկայացուցիչ է և շնորհիվ իր կրթական ցենզի՝ որոշակի պաշտոն է զբաղեցնում եվրոպական կառույցներում։

«Սակայն միաժամանակ նա բարդություններ ունի եվրոպական և թուրքական արժեքների համադրման և ընտրության անհրաժեշտության հարցում, ինչպես ցույց է տալիս նրա քաղաքական դիրքորոշումը, նրա մեջ գերակշռում են զուտ թուրքական շահերը, և ոչ թե եվրոպական չափանիշները»,- ասաց Մելքոնյանը։

Տվյալ համատեքստում, ինչպես կարծում է փորձագետը, Չավուշօղլուի շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերություններով և ղարաբաղյան հակամարտությամբ չի կարելի պատահական համարել։

«Բնական է, որ արդյունքում նա չի կարող մեզ համար անկողմնակալ լինել, և հայկական կողմի համար անցանկալի է Չավուշօղլուի չափից ավելի  ներգարվվածությունն այդ գործընթացներում, քանի որ զբաղեցնելով նման բարձր պաշտոն՝ նա, բանականաբար, անպայման կփորձի գործընթացներին ավելի թուրքամետ երանգ հաղորդել և օգտագործել իր պաշտոնը հօգուտ Թուրքիայի»,- ասաց Մելքոնյանը։

Ինչպես կարծում է թուրքագետը, ԵԽԽՎ նախագահի մոտ միշտ կգերակշռի թուրքական իշխող կուսակցության ներկայացուցչի զգացումը, առավել ևս, որ նա ավելի շատ ընկալվում է որպես թուրքական քաղաքականության առաջնորդների մեկը, քան եվրոպացի քաղաքական գործիչ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն երկօրյա այցով Հայաստանում է գտնվում։ Այցի շրջանակներում ԵԽԽՎ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի բարձրագույն իշխանության հետ, նախատեսված են նաև հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների անդամների, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։