484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կմասնակցեն «Էրեբունի» թանգարանում կայանալիք «Ճանաչենք միմյանց» ակցիային
17:07
13 Մայիսի 2010

 

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կմասնակցեն մայիսի 15-ին «Էրեբունի» հնագիտական թանգարան-արգելոցում կայանալիք «Ճանաչենք միմյանց» ակցիային «Թանգարանային գիշերի» շրջանակներում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը։

 «ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010 թվականը հայտարարել է մշակույթների մերձեցման տարի, և այդ համատեքստում «Թանգարանային գիշերներ» ծրագիրը մենք որոշեցինք անցկացնել «Ճանաչենք միմյանց» կարգախոսով և հրավիրոլ ազգային փոքրամասնությունների բվոլոր ներկայացուցիչներին, ովքեր ապրում են Հայաստանում...Մենք օրերս նախատեսում ենք նրանց համար էքսկուրսիա կազմակերպել և թանգարանում, և պեղումների վայրերում»,- ասաց Գյուրջյանը։

Թանգարան-արգելոցի տնօրենը նշեց նաև, որ ակցիայի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կկարողանան հանդես գալ իրենց ազգային երգերով և պարերով։

Այդ կապակցությամբ Գյուրջյանը նշեց, որ միջոցառումների ծրագիրն արդեն պատրաստ է, մի շարք հանդիպումներ են անցկացվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, արդեն տարբեր լեզուներով պաստառներ են պատրաստվել «Ճանաչենք միմյանց» կոչով։

Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հույներ, հրեաներ, քրդեր, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ և եզդիներ։ Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 4 տոկոսը (հանրապետության բնակիչների ընդհանուր թիվը 3,2 միլիոն մարդ է)։  

Էրեբունին Ուրարտու պետության հինավուրց քաղաքն է, որի փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ Քաղաքը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ մ.թ.ա. 782 թ.-ին՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: