481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Վրաստանը կհամագործակցեն վթարների և ԱՊ-ի հետևանքների վերացման գործում
16:26
13 Մայիսի 2010

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում հավանություն է տվել վրացական կողմի հետ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Ինչպես հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նման համաձայնագրի ստորագրման հնարավորությունը Հայաստանի և Վրաստանի միջև քննարկվում է 2006 թվականից տնտեսական համագործակցության հարցերի միջկառավարական համատեղ նիստերի ընթացքում։

Փաստաթղթի հիմնական նպատակը, ինչպես պարզաբանեց նախարարը, փոխադարձ օգնության բազայի ստեղծումն է էներգետիկայի օբյեկտտներում վթարների և այլ արտակարգ պատահարների դեպքում՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի կայուն աշխատանքների ապահովման անհրաժեշտությունը։ Համաձայնագրի իրագործման արդյունքում նախատեսվում է հասնել երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի։

Համաձայնագրին համապատասխան՝ սահմանվում է օգնության ցուցաբերման կարգը վթարային-փրկարարական և վերականգնողական աշխատանքների անցկացման ժամանակ։ Փաստաթղթի համաձայն՝ համաձայնագրի կողմերի գործունեությունը, ներառյալ տեղեկատվության փոխանակումն ու տեխնիկական օգնության խմբերի ուղղումը վթարային վայրեր, կիրականացվի միջազգային  պայմանագրերին և երկու երկրների օրենսդրությանը համապատասխան։  

Համաձայնագրով ամրագրված է նաև, որ վթարների հետևանքների օպերատիվ վերացման համար կողմերը, մասնավորապես, կցուցաբերեն ֆինանսական, նյութատեխնիկական օգնություն, ինչպես նաև աջակցություն սարքավորումների և պահեստամասերի տրամադրման տեսքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: