486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը 2009թ.-ի նախագահական մրցանակներ է հանձնել
15:40
13 Մայիսի 2010

Հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ.-ի նախագահական մրցանակներ է հանձնել 17 անվանակարգում 21 դափնեկիրների:

«Այսօր ինձ հատկապես հաճելի է այս պարտականությունը կատարել, քանի որ սա հոբելյանական մրցանակաբաշխություն է: Մենք արդեն տասներորդ անգամ ենք նախագահական մրցանակներ հանձնում գիտության և արվեստի մեր ականավոր ներկայացուցիչներին»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նախագահի՝ դա իսկապես կարևոր և գեղեցիկ մտահաղացում է:

«Տասը տարի առաջ Պողոսյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանու ներքո է հիմնադրվել այս մրցանակը, որը խրախուսում է մեր դափնեկիրներին և հասարակության հատուկ ուշադրությունն է գրավում արվեստի և գիտության վերջին նվաճումների վրա»,- ասաց պետության ղեկավարը:

ՀՀ նախագահը առանձնացրել է երկու դափնեկիրների, որոնց գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանը և ուղղված է ժխտմանը հակազդելուն:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում զգալի ներդրման համար 2009թ.-ի նախագահական մրցանակը ստացել են երկու շվեյցարական ասոցիացիաներ՝ «Suisse-Armenie» և Ցեղասպանությունը հետազոտողների միջազգային ընկերակցությունը (Իռլանդիա):

«Կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է այդ ոլորտում արձանագրված հաջողությունների կարևորությունն ու արդիականությունը»,- ասաց նախագահը:

Նախագահը նաև շնորհավորեց երիտասարդ դափնեկիրներին նախագահական մրցանակ ստանալու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այդ մրցանակը նրանց  ստեղծագործական կյանքում նոր փուլ կբացի:

Նա մաղթեց գիտնականներին՝ արժանի կերպով շարունակել ճշգրիտ գիտությունների ոլորտում առկա հարուստ հայկական ավանդույթները՝ վստահություն հայտնելով, որ դա ժամանակակից աշխարհում կբարձրացնի հայ գիտնականների և գիտության մրցունակությունը:

Ըստ Սարգսյանի՝ նվաճումներն, ինչպես գիտության ոլորտում, այնպես էլ արվեստում համարվում են յուրաքանչյուր ժողովրդի զարգացման պարտադիր տարրերը:

«Ձեր հաջողությունները մեր երկրի ապագայի ուղին են հարթում, և ես կասկած չունեմ, որ այդ ապագան լինելու է լուսավոր»,- նշեց նախագահը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։