480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերություններում կտրուկ առաջընթաց չի լինի. քաղաքագետ
14:38
13 Մայիսի 2010

Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցից, կարճատև հեռանկարում հայ-թուրքական հարաբերությունների կտրուկ առաջընթաց պետք չէ սպասել, հինգշաբթի հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս էր հայտնել, որ վերջնական արդյունքում և Թուրքիան, և Հայաստանը կարող են անհրաժեշտ որոշման հասնել և հարաբերություններն ամբողջական ծավալով վերականգնել: Ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը «առանց որևէ կասկածի կնպաստի մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

«Հարավային Կովկասը բարձ տարածաշրջան է համարվում և այնտեղ գործընթացները պետք է ավելի գլոբալ կերպով քննել, և ոչ միայն երեք ճանաչված և ոչ ճանաչված կամ մասնակի ճանաչված  պետությունների քաղաքականության տեսակետից ելնելով»,- լրագրողներին ասաց նա:

Մարկարովն ընդգծեց, որ ռուս-թուրքական բանակցությունները հիմնականում անցնում են որպես տնտեսական համագործակցության բաղկացուցիչ:

«Գալիս է մի պահ, երբ երկու երկրների շահերը համընկնում են, և նրանք ցանկանում են տարածաշրջանը կայուն և անվտանգ տեսնել»,- ասաց նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն իր հերթին ասաց, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, որոնք ռազմավարական բնույթ են ստանում և չեն կարող տարածաշրջանի վրա չանդրադառնալ, բացասական հետևանքների չեն հանգեցնի, եթե Հայաստանն ինքը իրեն արջի ծառայություն չմատուցի. որպես օրինակ՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո: Սակայն փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի կողմից բարիդրացիական քայլերը բավական չեն, իշխանությունները պետք է այնպիսի քաղաքականություն վարեն, որ Թուրքիան հասկանա՝ Հայաստանն առանց սահմանի բացմանն արդեն կայացած պետություն է:

«1920թ.-ին Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնության արդյունքում, մենք զրկվել ենք մեր պետականությունից և կորցրել  տարածության կեսը»,- ասաց նա՝ նշելով, որ անհրաժեշտ է  վերլուծել 90-ականների իրադարձությունները՝ նույնը թույլ չտալու համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրեց երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։