481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն ավելի օբյեկտիվ կարծիք կկազմի տարածաշրջանի մարտահրավերների մասին
19:12
12 Մայիսի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն ավելի օբյեկտիվ կարծիք կկազմի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին  ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալ և  ավելի օբյեկտիվ կարծիք կազմել Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

«Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկել մեր օրակարգային հարցերը, և, համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները և համագործակցությունը»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ ինքը՝ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի և անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ և հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ:

Վեհաժողովի նախագահն ասել է, որ  ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել:

Չավուշօղլուն նաև բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին Հայաստանում է երկօրյա այցով: Այցի ընթացքում ծրագրված են ԵԽԽՎ նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի խոսնակի, արտգործնախարարի, խորհրդարանական խմբակցությունների անդամների, ինչպես նաև ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։