478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Դաշնակցություն» կուսակցությունը հրաժարվել է հանդիպել ԵԽԽՎ ղեկավարի հետ
19:52
11 Մայիսի 2010

Հայ հեղափոխական Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԵԽԽՎ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ հայկական խորհրդարանի խմբակցությունների հանդիպմանն այն պատճառով, որ ԵԽԽՎ ղեկավարը հրաժարվել է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին Երևանի այցի շրջանակներում, ասվում է ՀՅԴ խմբակցության նամակում, որն ուղղված է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Չավուշօղլուի այցը Հայաստան ծրագրված է մայիսի 12-13-ը։

Նամակում նշվում է, որ ԵԽԽՎ բոլոր նախագահները, ովքեր այցելել են Երևան, երբեք իրենց նման անհարգալից վերաբերմունք թույլ չեն տվել, անկախ այն բանից, թե ճանաչել է իրենց երկիրը Հայոց ցեղասպանությունը, թե ոչ։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության դաշնակցական անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նույնպես հրաժարվել է մասնակցել Չավուշօղլուի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հանդիպմանը։

Մյուս խորհրդարանական խմբակցության՝ «Ժառանգություն» կուսակցության անդամները երեքշաբթի երեկոյան կքննարկեն Չավուշօղլու հետ պատգամավորների հանդիպման հարցը։

«Տվյալ պահին մենք հակված ենք գնալ այդ հանդիպմանն ու մեր կարծիքը հայտնել հատկապես Չավուշօղլուի և նրա երկրի պաշտոնատար անձանց հայտարարությունների առթիվ։ Բայց եթե կուսակցության վարչությունը որոշի, որ հանդիպումը չպետք է կայանա, պատգամավորները չեն գնա»,- «ՌԻԱ Նովոստիին» ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: