485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՄՊ թեմայով պլակատների և բացիկների ցուցահանդես է առաջին անգամ բացվել Հայաստանում
19:04
11 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայրենական Մեծ պատերազմի թեմայով պլակատների, բացիկների և լուսանկարների ցուցահանդես է բացվել երեքշաբթի Երևանում՝ Ազգային գրադարանի շենքում։

Ցուցահանդեսին, որը կտևի մինչև մայիսի վերջ, ներկայացված են հայտնի խորհրդային նկարիչների 64 պլակատներ, բացիկներ և լուսանկարներ՝ նվիրված  Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին և պատմական իրադարձություններին։

«Ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ ՀՀ Ազգային գրադարանը այն կազմակերպել է իր հավաքածուի բացիկներից և պլակատներից»,- բացման արարողության ժամանակ ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։

Ւր հերթին Նկարիչների միության անդամ Հենրիխ Մամյանը նշեց, որ Հայաստանում պլակատի և բացիկի ժանրը խորհրդային իշխանության հաստատումից հետո (1920թ.-ին) առավել մեծ տարածում է գտել, երբ հիմնական թեմաներ էին դարձել կոլխոզների, ձեռնարկությունների բացումը։ Ըստ նրա՝ Հայրենական Մեծ պատերազմից հետո սկսվեցին խորհրդային մարշալների, պատերազմի հերոսների և պատերազմական ժամանակների պատմական էպիզոդների պատկերով պլակատներ և բացիկներ ստեղծել։ 

Նկարիչը, մասնավորապես, Խորհրդային Հայաստանում պլակատի ժանրի զարգացման երկու փուլ ընդգծեց՝ 20-50-ականների վերջը և 60-70-ականները, երբ ՀՀ Նկարիչների միությունում հատուկ պլակատի բաժանմունք էր ստեղծվել։

«Իհարկե, այդ ժամանակ պլակատներ ստեղծելու միջոցները շատ սահմանափակ էին։ Սակայն թղթի և ներկի որակը դեր չէին խաղում։ Այդ ժանրում ամենից կարևորը միտքն է»,- ասաց Մամյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։